Դասական ջազում կա «ցանց» հասկացությունը, որը կանխորոշում է ստեղծագործության կառուցվածքը, նրանում առկա անհրաժեշտ տարրերը, ռիթմիկ հանգրվանները, որոնց վրա կառուցվում են իմպրովիզացիաները: Առայժմ Երրորդ հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահներն իրենց հրապարակային ելույթներում լիովին տեղավորվում են մեկ յուրահատուկ ջազային ցանցի մեջ՝ միեւնույն անհրաժեշտ հանգրվաններով /տրվում են շեղատառ/:
1995-96 թթ.
Լուրջ քաղաքական ուժեր. ՀՀՇ, ՌՍ/ԼԴ/Կ, ՔԴՄ, ՍԴՀԿ, «Շամիրամ»:
Անլուրջ քաղաքական ուժեր. ՀՅԴ, ԻՄ, ՍԻՄ, Կոմկուս, ԱԺՄ:
Կարդացեք նաև
Մանր-մունր «մոսկաներ». Պարույր Հայրիկյան, Արամ Սարգսյան, Հրանտ Խաչատրյան, Արշակ Սադոյան:
Հանցագործներ. Հրանտ Մարգարյան, Վահան Հովհաննիսյան: Ընդդիմության էժանագին շահարկումների թեմաներ. ժողովրդի ծանր սոցիալական վիճակ, Արցախ, սահմանադրություն:
Ընդդիմության արկածախնդրության հնարավոր հետեւանքներ. ժողովրդի սոցիալական վիճակի վատթարացում, պատերազմի վերսկսում, միջազգային մեկուսացում:
1999 թ.
Լուրջ քաղաքական ուժեր. ՀՀԿ, ՀՅԴ, ԻՄ, ՍԻՄ, ՀՌԱԿ, Դեմկուս:
Անլուրջ քաղաքական ուժեր. ՀՀՇ, «21-րդ դար», Կոմկուս, ԱԺՄ:
Մանր-մունր «մոսկաներ». Դավիթ Շահնազարյան, Վահագն Խաչատրյան, Էդվարդ Եգորյան, Արշակ Սադոյան:
Հանցագործներ. Վանո Սիրադեղյան, Նվեր Չախոյան:
Ընդդիմության էժանագին շահարկումների թեմաներ. ժողովրդի ծանր սոցիալական վիճակ, ԱրմենՏել, կոնյակի գործարան, էլեկտրաէներգիայի թանկացում:
Ընդդիմության արկածախնդրության հնարավոր հետեւանքներ. ժողովրդի սոցիալական վիճակի վատթարացում, ներդրումների արտահոսք, միջազգային մեկուսացում:
200… թվականի հաջորդ նախագահի իմպրովիզացիան թողնում եմ ընթերցողների երեւակայությանը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ