Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ՝ ՄԱՀՎԱՆԻՑ ՀԵՏՈ

Փետրվար 09,1999 00:00
lurer

Երկրապահ պատգամավոր Հրաչ Գրիգորյանը կարծում է, որ Հայկոմկուսի վարկանիշը խորհրդարանական նախորդ ընտրությունների համեմատ կարող է եւ անկում ունենալ, որովհետեւ կոմունիստների էլեկտորատի հիմնական մասը կազմող ծերերը մահանում են։ Բայց քանի որ Հայաստանում գոյություն ունի մեռնելուց հետո եւս հինգ տարի քվեարկելու իրավունքը պահպանելու ավանդույթ, հնարավոր է, որ կոմունիստների վարկանիշն այդքան էլ ցածր չլինի։

ԱՆԴՐԱՆԻԿԸ՝ ԲԱՆԳԼԱԴԵՇՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Վահան Զատիկյանն «Առավոտին» հայտնեց, որ կատարված են գրեթե բոլոր նախնական աշխատանքները Զորավար Անդրանիկի արձանը Հարավ-արեւմտյան թաղամասում, «Հայաստան» կինոթատրոնի հարեւանությամբ տեղակայելու համար։ Կարգի է բերված արձանի շրջակայքն ամբողջությամբ։ Արձանը տեղադրվելու է Զորավար Անդրանիկի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին, իր իսկ անունը կրող փողոցում։

ՑՈՒՅՑ՝ ՄԱՔՍԱՅԻՆԻ ՄՈՏ

Երեկ մաքսային վարչության տարածքում առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում, ըստ ականատեսների, թվով 5 կանայք «ցույց» են կազմակերպել։ Անհասկանալի շտապողականությամբ նրանք ավարտել են իրենց ցույցը, սպառանալով գնալ կառավարություն։

Մինչ տեղ հասանք «ցույցն» ավարտվել էր։ Կարողացանք պարզել հետեւյալը. Թուրքիայից Բավրա եկած բեռը (քաղաքացի Ռազմիկ Հովհաննիսյանի) առգրավվել է, քանի որ տեսուչների մոտ կասկած է առաջացել հայտարարագրում նշված բեռի կապակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728