Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 06,1999 00:00
lav lur

«Կրթության մասին» օրենքը խորհրդարանում ստացավ 100-ից ավելի «կողմ», ոչ մի «դեմ» քվե եւ ընդունվեց։ Այս առումով գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանն «Առավոտին» ասաց. «Իր քվեարկությամբ պառլամենտն ապացուցեց, որ մեր հասարակության մեջ կան արժեքներ, որոնք ենթակա չեն քաղաքական շահարկումների եւ ընդհանուր մտահոգության առարկա են»։

ՎԱՏ ԼՈՒՐ

«Որպեսզի մենք հաղթենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ պետք է հավաքենք քվեների առնվազն 120%-ը, որովհետեւ արդեն ասվել էր չէ՞, որ 100% էլ հավաքեք, թույլ չենք տա հաղթեք։ 120%-ի մասին չի ասվել։ Դրա համար մենք կփորձենք 120 հավաքել»,- հայտարարեց ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանը Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո «Առավոտի» թղթակցի հետ զրույցում։ Այդ տոկոսների մեջ չխորանալու համար կարելի է գնալ ավելի պարզ, հստակ, բելառուսական ճանապարհով. փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, ըստ որի, խորհրդարանի պատգամավորներին նշանակում է խորհրդարանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728