Իրենց ազգասիրությունը ցուցադրելու լավ պատրվակ գտած մտավորականները հավաքվեցին Գրականության ինստիտուտում եւ, հետեւելով իրենց առաջնորդ Սիլվա Կապուտիկյանի բարի օրինակին, պահանջեցին Վանո Սիրադեղյանի գանգամաշկը: Ենթագիտակցական մակարդակով նրանք, հավանաբար, նախանձով եւ կարոտախտով էին հիշում այն երանելի ժամանակները, երբ փառապանծ սովետական չեկիստները կարողացան գտնել նախկին խորհրդային ղեկավար, ԲՀՇ-ի /բոլշեւիկյան համազգային շարժման/ նախկին առաջնորդ Լեւ Տրոցկուն հեռավոր Մեխիկոյում: Որտե՞ղ ես դու, պրոլետարիատի պատժիչ քլունգ:
Էդվարդ Եգորյանը
Անցած շաբաթ ԱԺ պատգամավոր Էդվարդ Եգորյանը դժգոհություն հայտնեց, որ խորհրդարանի նոր կազմը ոչ թե ընտրվելու է, այլ նշանակվելու: Մի8217 եղեք այդքան եսասեր, պրն Եգորյան՝ միշտ դեպի ձեզ, միշտ դեպի ձեզ: Պատգամավոր նշանակողի պաշտոնը ցմահ չի տրվում: 95-ին դուք էիք ժողովրդի ընտրյալ նշանակում, հիմա էլ թողեք, որ Վազգեն Սարգսյանը նշանակի:
Անհայտ խուլիգան
Կարդացեք նաև
Անցած երկուշաբթի մի ինչ-որ նախանձ զանգահարեց թերթերի խմբագրություններ եւ ապատեղեկացրեց, թե Կարեն Դեմիրճյանը մամուլի ասուլիս է տալիս: Հավանաբար, այդ սադրիչի կուսակցության ղեկավարն ամեն օր տարբեր հեռուստաալիքներով եւ թերթերով ելույթներ է ունենում ու չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ Կարեն Սերոբիչը ուղիղ 10 ամիս համարյա ծպտուն չի հանում: Ի դեպ, 80-ականների սկզբին լուրեր էին տարածվել, որ Լեոնիդ Իլյիչը վաղուց արդեն դրախտ է տեղափոխվել եւ նրա դերը հաջողությամբ խաղում է դերասան Մատվեեւը: Պրն Դեմիրճյանին նման դերասան Հայաստանում կարծես թե չկա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ