Խիստ իրազեկ աղբյուրները «Առավոտի» հետ զրույցում, իրենց ինքնությունը չբացահայտելու պայմանով հայտնեցին, որ Ազգային ժողովը չի լուծարվելու՝ համենայնդեպս առաջիկա ժամանակահատվածում։
ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԴԻՎԱՆԲԱՇՈՒՆ
Ս/թ հունվարի 30-ի «Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակցի հարցերին պատասխանելով՝ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Օրագրի» վերաբերյալ միանգամից ասեմ, որ տպագրված բոլոր նյութերը հերյուրանքներ են»։ «Օրագիր» օրաթերթի համբավին պատճառած վնասի, խմբագրության աշխատակիցների պատվին ու արժանապատվությանը հասցված վիրավորանքի կապակցությամբ «Օրագիրը» դատի է տվել պրն Սարգսյանին։ Դատն ամենայն հավանականությամբ կկայանա մարտի 16-ին։
Թ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ԴՎԻՆ» ԿՈՆՑԵՌՆԻ ՓԱՅԱՏԵՐ ՉԻ ԵՂԵԼ
Կարդացեք նաև
«Դվին» կոնցեռնի ղեկավարությունը հերքում է այն լուրը, թե իրենց հիմնարկությունում ստուգումներ են սկսվել։ Կոնցեռնի արժեթղթերի 30 տոկոսը պատկանում է պետությանը, 70 տոկոսը՝ կոլեկտիվի 57 անդամներին։ Ամենամեծ բաժնետերն ունի 6,6 տոկոս։ Գործադիր տնօրենն ամենախոշոր սեփականատերը չէ։ Թելման Տեր-Պետրոսյանի անունը բաժնետերերի ցուցակում երբեք չի եղել։ «Դվին» կոնցեռնի նախագահ Ռաֆիկ Սարգսյանի հարցազրույցը՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։