Լրահոս
Օրվա լրահոսը

Գ. ՊՈՂՊԱՏՅԱՆԸ ԵՎ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՆ

Փետրվար 06,1999 00:00
lurer

Երեկ կայացավ 1996 թ. «ԱրմենՏելի» նախագահի խորհրդական Ռոբերտ Գրինի ասուլիսը։ Նա պնդեց, որ կապի նախկին նախարար Պողպատյանի հայտարարությունը, թե ամերիկյան TWT կազմակերպությունը 100 մլն դոլարի ներդրում է արել Հայաստանում, չի համապատասխանում իրականությանը։ Նույնպիսի որակավորում ստացավ բարեփոխումների նախարար Վ. Ավանեսյանի հայտարարությունը՝ 9 մլն դոլարի մասին։

Մանրամասները՝ էջ 4:

«ԱՅՍ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԱՑԱՎ»

«Հայաստանում այս մեկ տարվա ընթացքում գնում է մոնոպոլիզացիա՝ նավթի, ծխախոտի, խմիչքի… Մի քանի մարդու ձեռքում ավելին է կուտակվում, քան կար Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ»։

ԱԺՄ հանրահավաքի մասին կարդացեք 3-րդ էջում։

ՄԻ ԵՐԱԶԻՐ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԴԱՌՆԱՍ

«Նույնիսկ 1990 թվականին, երբ ինձ առաջարկեցին, ես ասացի. «Ինչքան հաց ու պանիր պետք է ուտեմ, որ 260-ից մեկը լինելու իրավունքն ունենամ»,- պատասխանեց Մկրտիչ Գիմիշյանը՝ պատգամավորներին ուղղված՝ «Ինչ ասել է պատգամավոր» հարցին։

Պատգամավորների պատասխանները կարդացեք 14-րդ էջում։

ԻՄԱՆԱԼ՝ ՉՀԱՅՏՆԵԼ

ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Բաբկեն Արարքցյանն էլ Վանո Սիրադեղյանի օրինակով են վարվելու՝ փախնելու են երկրից։ «Իսկ ինչ է, Արարքցյանն ու Տեր-Պետրոսյանն է՞լ են սպանությունների մեջ մեղադրվելու»։ Դավիթ Վարդանյանի պատասխանը հետեւյալն էր. «Նրանց դեպքում հոդվածն ուրիշ է լինելու։ Իմանալ՝ չհայտնել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728