Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտաքնոց կամ…

Փետրվար 05,1999 00:00
zugaran

 Զուգարան լսելիս հաճույք չես ստանում, սակայն ավելի տհաճություն ես զգում այնտեղ մտնելիս, որը գտնվում է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում։

Խոսքս միայն մեկի մասին չէ, այլ այս ֆակուլտետի բոլոր զուգարանների (համենայնդեպս, մյուս մասնաշենքերի զուգարանները առավել բարեկարգ վիճակում են գտնվում), որտեղ ոտք դնողը զզվանքից բացի ուրիշ ոչինչ չի զգում։ Մի՞թե մասնաշենքի հավաքարարները կոչված են միայն լսարանների փոշին ավլել- թափելու։ Թերեւս հավաքարարներից բացի, ամենամեղավորը այս պարագայում ուսանողներն են, որոնք «խոզավարի» աղտոտում են հիշյալ տարածքը։ Իսկ թե հանկարծ մի խումբ աղջիկների դուրս գալուց հետո կարիքներդ հոգալու համար ոտքդ ընկնի այնտեղ, ապա «մշուշից» ոչ միայն չես իմանա գնալիք տեղդ, այլեւ գլխապտույտով անմիջապես դուրս կգաս այնտեղից։ Այս աղջիկներն արդեն մեծ հեղինակություն են վայելում նույն համալսարանի ուսանողության շրջանում եւ ինչո՞ւ են միայն գաղտնի, զուգարաններում ու ոչ թե բոլորի առջեւ իրենց կարիքները հոգում։ Սա՝ ի դեպ։

Անցնենք այն բանին, թե ինչո՞ւ են մայր բուհի զուգարանները այս վիճակում։ Հիմնականում բանն այն է, որ բացի 5-րդ հարկից, որը մաքրությամբ «փայլում» է մնացածների շարքում, մյուս զուգարանները մտնող-դուրս եկողին ընկերուհիները անպայման «բաղնիքդ անուշ» են ասում, քանի որ վերին հարկերի ջրի խողովակները չափազանց անմխիթար վիճակում են. ջուրն էլ, բնականաբար, պիտի թափվի ներքեւի հարկում իր բնական պահանջը հոգացողի վրա։ Երեւի նաեւ այս պատճառով են առաջին հարկի զուգարանի դռները «պլոմբել»։

Զուգարանում տեղադրված աղբարկղերից բացի ամենուր թափված աղբը (շոկոլադի տուփեր, «շպոներ», բազմապիսի թղթեր) վկայություն են այն մասին, որ այստեղ սովորողները պարզապես գերազանցում են «փնթիության բոլոր սահմանները»։ Չմոռանանք նաեւ, որ այստեղ մտնող 10 հոգուց 1-ը մոռանում է փակել ջրի ծորակը, եւ վերջինիս՝ խարխուլ վիճակում գտնվելը պատճառ է դառնում ամբողջ զուգարանի տարածքով մեկ փոքր ջրհեղեղի գոյացման։ Իսկ ֆակուլտետում աշխատողները, արհամարհելով այս ամենը, հասցնում են արագ- արագ սուրճի բաժակները լվանալ։

Կարծում ենք, որ համալսարանի տնօրինությունը պարտավոր է ուշադրություն դարձնել այս եւ նման խնդիրներին։ Եթե կարողանում են մյուս ֆակուլտետներում իրենց անհրաժեշտ լսարաններն ու աշխատասենյակները գերազանցապես վերանորոգել, ինչո՞ւ չեն կարողանում աչքաթող եղած զուգարանները ոչ գերազանցապես նորոգել։

ԷԼԼԱԴԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Ուսանողուհու այս անմիջական զեղումը նման հույժ կարեւոր թեմայով դիտմամբ խմբագրական միջամտությամբ չենք «փչացնում»։ Միայն այս տարբերակի ընթերցումը ձեզ կպարգեւի անզուսպ ծիծաղի այնպիսի պահեր, ինչպիսին մենք ապրեցինք։ Ի դեպ, ավստրալացի քրեագետ-գիտնական Բրյուս Սուոնթոնը երեք ամիս կատարած ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ աշխատանքային կոլեկտիվների անդամների միջեւ եղած հարաբերությունները բարդ են այն պատճառով, որ զուգարանները կեղտոտ են։ Նրա կարծիքով զուգարանների տհաճ հոտը կամ զուգարանակոնքի կեղտոտ լինելը աշխատավորների մեջ առաջ է բերում դեպրեսիա, ջղագրգռություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728