Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ

Փետրվար 05,1999 00:00
anapat

Սենեգալի մայրաքաղաք Դաքարում 1998 թ. նոյեմբերի 28-29-ը կայացավ ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ծրագրերում ընդգրկված երկրագնդի շուրջ 120 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների (RIOD-ցանց) աշխատանքային հանդիպումը։

Հայաստանը ներկայացնում էին բնապահպանության փոխնախարար, կոնվենցիայի բյուրոյի անդամ Սամվել Բալոյանը եւ «Տապան» էկո-ակումբ հասարակական բնապահպանական կազմակերպության նախագահ Հրանտ Սարգսյանը։ Փետրվարի 4-ին «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպությունում տեղի ունեցավ հանդիպում Հրանտ Սարգսյանի հետ, որը մանրամասն ներկայացրեց համաժողովի արդյունքները։

Հ. Սարգսյանը նշեց, որ ԱՊՀ երկրներից հրավիրվել էին նաեւ Ղրղըզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի կառավարությունների եւ ՀԿ-ների ներկայացուցիչները, Ռուսաստանի Դաշնության եւ Մոլդովայի ՀԿ-ների եւ իշխանության ներկայացուցիչները։

Քննարկվել են նաեւ RIOD-ցանցի անդամների փոխհամագործակցության խնդիրները։ Հ. Սարգսյանը ներկայացրեց Հայաստանում կատարված աշխատանքները, դրանց թվում նշելով սեմինար-հավաքների կազմակերպումը, տեղեկությունների տարածումը ԶԼՄ-ների միջոցով, «Տապան» տեղեկատու ամսաթերթի հիմնումը եւ այլն։ Սուր բախումներով անցան RIOD-գլոբալ ֆորումի անցկացման տեղի ընտրության քննարկումները։ Ընտրվեց RIOD-գլոբալ ֆորումի կազմակերպման հանձնաժողով։

Հ. Սարգսյանը, որպես Անդրկովկասի ենթատարածաշրջանի ՀԿ-ների ժամանակավոր համակարգող ներկայացրել է մեր տարածաշրջանը։ Նա տեղեկացրել է, թե մեր ենթատարածաշրջանը մյուսներից ինչով է տարբերվում։ «Վերջին տասնամյակների ընթացքում կովկասյան տարածաշրջանում ծագած բախումների եւ պատերազմների պատճառով դոնոր երկրները, միջազգային կառույցներն ու հիմնադրամները չկարողացան անհրաժեշտ չափով նպաստել տարածաշրջանի երկրների հասարակական սեկտորների կայացման ու զարգացման գործընթացներին»,- այսպիսի ելույթից հետո Հ. Սարգսյանը դիմել է ներկաներին, ուշադրություն հրավիրել այս խնդրին։ Նիստը վարողը՝ Արգենտինայի բնապահպանության նախարարը, հավանության է արժանացրել այս ելույթը։

Պրն Բալոյանը համաժողովին է ներկայացրել ներկա հասունացած իրավիճակը, եւ համաժողովը որոշում է ընդունել սկսել «5-րդ հավելվածի» ընդունման գործընթացը։ Վերջինս նշանակում է, որ կողմ երկրները մինչեւ հաջորդ 3-րդ համաժողովը, որը կանցկացվի Բրազիլիայում, պետք է վավերացնեն «5-րդ հավելվածը» արծարծող փաստաթղթերը, իսկ 3-րդ համաժողովը պետք է որոշում կայացնի նրա ընդունման մասին։

Ա. ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728