ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի մասնակցությամբ «Հետագիծ» հաղորդաշարի հերթական հաղորդումը հեռարձակելուց հետո «Ար» հեռուստաընկերությունը հարկ համարեց նշել, որ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել, որոնցում հեռուստադիտողներն անհամաձայնություն են հայտնում պրն Շահնազարյանի արտահայտած մտքերի հետ, եւ այդ անհամաձայնությունը կիսում է նաեւ «Արը»:
Դա հիշեցրեց մի «մորուքավոր» անեկդոտ: Հրեան պարբերաբար զանգում է ՊԱԿ եւ հարցնում. «Իմ թութակը ձեր կողմերում չի՞ երեւացել»: Տասներորդ զանգից հետո զայրացած չեկիստները հետաքրքրվում են, թե ինչու է նա անընդհատ այդ հարցը տալիս: «Եթե հանկարծ երեւա, – պատասխանում է հրեան, – իմացեք, ես նրա ասած ոչ մի բառի հետ համաձայն չեմ»:
Այս անեկդոտը մեզ հիշեցրեց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, որի հետ «Առավոտը», բնականաբար, համաձայն չէ: