Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 05,1999 00:00
lav lur

Հասարակական կյանքը մտնում է նախընտրական փուլ։ Իսկ դա մամուլի աստեղային ժամն է։ Նոր թերթեր են ծնվում։ Հները ավելացնում են տպաքանակը։ Հասարակությունը թերթ է կարդում, անգամ սկսում է տեղական հեռուստահաղորդումներ դիտել։ Ընթերցասեր հասարակության առաջամարտիկները, հարկավ, քաղաքականությամբ զբաղվող դեմքերն են, բնականաբար, նաեւ պատգամավորները։ Երեքշաբթի օրը ԱԺ նիստի հայտարարությունների ժամին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խրոխտ ձայնով ընթերցեց տեքստ Սեւանի պրոբլեմների մասին։ Մեր թերթի 2.02 համարի «Դարձյալ Սեւանի մասին» (հեղ. պրոֆ. Հ. Գաբրիելյան) հոդվածից մի հատված ընթերցելուց հետո ընթերցեց թերթի նախորդ համարի նույն հեղինակի մեկ այլ տեքստ։ Ընթերցասեր պատգամավոր ունենալը լավ բան է, բայց վատ է, որ նրանք մոռանում են նշել աղբյուրը։

Սույն լուրը նույն հաջողությամբ կարելի էր տեղադրել «Վատ լուր» խորագրի տակ։ Վ. Դալլաքյանին 2 անգամ պլագիատի մեջ մեղադրել են «Երկիր» եւ «Հայոց աշխարհ» օրաթերթերը։ Առանց սկզբնաղբյուրը նշելու՝ թերթից- թերթ անցնելը ինտելեկտուալ առաջընթացի կամ ջանասիրության դրսեւորում չես համարի։

ՎԱՏ ԼՈՒՐ

Ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը Գյուղակադեմիայի ղեկավարությունը սկսեց աննախադեպ նորարարությամբ։ Ուսանող երիտասարդության շրջանում ուսման հանդեպ սեր սերմանելու, ուսանողների երեսները տեսնելու հաճույքից պրոֆեսորադասախոսական կազմին չզրկելու նպատակով Գյուղակադեմիայում որոշել են յուրաքանչյուր ուսանողից ամեն մի բացակայության համար գանձել 500 դրամ։ Այս որոշումը հավասարապես վերաբերում է ինչպես վճարովի, այնպես էլ՝ անվճար սովորողներին։ Դասախոսները սպասում են իրենց գլխի գալիքին։ Նրանց համար դեռ պարզ չէ, թե իրենց բացակայությունները որքան կգնահատվեն։ Եթե բացակայությունների համար գանձվող գումարը հավասար լինի ներկայությունների համար տրվող աշխատավարձին, ապա դասախոսներն իրենց «լեւիից» բացի պետությունից ոչինչ չեն ստանա, դեռ մի բան էլ վնասով կաշխատեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728