Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՜Հ, ՓՇՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԴ

Փետրվար 05,1999 00:00
lurer

«Շա՞տ է դժվարացել Ռոբերտ Քոչարյանի գործն այն բանից հետո, երբ նրան այլեւս խորհուրդներ չի տալիս Պարույր Հայրիկյանը»,- «Առավոտի» այս սրտացավ հարցին ի պատասխան նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն ասաց. «Թեեւ Պարույր Հայրիկյանն այլեւս նախագահի խորհրդական չէ՝ նա շարունակում է ղեկավարել սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովները, որոնք երկուսն էլ խորհրդակցական մարմիններ են եւ գործում են նախագահին առընթեր»։

ԿԱՐԾԻՔԸ ՀԱՐՑՐԵԼ ԷՐ, ՈՐ ԱՆՏԵՍԻ

«Շամիրամ» խմբակցության ղեկավար Ջուլիետ Կաժոյանը բացահայտեց, որ իրենք Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ էին առաջադրել Ամալյա Պետրոսյանին (ի դեպ, արձագանքելով ԱԺ նախագահի գրությանը՝ խմբակցության թեկնածու առաջարկելու վերաբերյալ)։ Եվ երբ պատվիրակության մեջ, այնուամենայնիվ, «Շամիրամից» հեռացված Գայանե Սարուխանյանն էր ընդգրկվել՝ նամակ էին ուղարկել Լենի Ֆիշերին. «Ընդամենն ասել էինք, որ դեմ չենք, որ Սարուխանյանն այնտեղ լինի, մասնակցի այդ գործընթացներին, բայց նա այլեւս չի արտահայտում մեր խմբակցության կարծիքը»։

ՄԵԿՆԱՐԿ

«Առավոտին» հայտնի դարձավ, որ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր պարտականությունները կատարելու համար Թեհրան կմեկնի փետրվարի 15-ին։ Նույն օրերին սպասվում է եւս մեկ դիվանագիտական նշանակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728