Եթե ճիշտ է, որ մարդուն չի կարելի զոռով լավություն անել՝ բռնանալով բարու եւ չարի նրա պատկերացումների վրա, ապա ինչպես կարելի է հակաժողովրդական կոչել նրա ռեժիմը, որը մոլեգնորեն պաշտպանում է Իրաքի ժողովրդի ճնշող մեծամասնությունը:
Հեռավոր հակամարտությունը
Համաձայնեք, որ Երեւանում գտնվելով դժվար է դատել, թե ինչ է տեղի ունենում հարավսլավական Կոսովո երկրամասում: Ով է այդ հակամարտության մեջ ճիշտ, ով՝ սխալ: Ինչ-որ մեկը պետք է մեղավոր լինի, այդպես չէ՞: Կամ գուցե այսօր դա այնքան էլ կարեւոր չէ:
Ինձ համար հստակ է մի բան. ես կուզեի, որ թե սերբերը, թե ալբանացիները հրաժարվեին բռնության ցանկացած ձեւից: Սակայն արդյո՞ք դա է պահանջում համաշխարհային հանրությունը։
Կարդացեք նաև
Իսկ հետո, եթե հարցնեին իմ կարծիքը, ես արդարացի կհամարեի, որ խաղաղ բանակցությունների միջոցով համակեցությանը «դատապարտված» կողմերը գային փոխզիջման։ Հավատում եմ, որ հնարավոր է համակեցության այնպիսի մի ձեւ, որը մի կողմից չի լինի Կոսովոյի բացարձակ պետական անկախություն, իսկ մյուս կողմից ավելին կլինի, քան ոչնչով չերաշխավորված, ձեւական ինքնավարություն Սերբիայի կազմում։
Եթե հակամարտության անմիջական մասնակիցներն իրենց մեջ կարողանան բանականության ձայնը լսելու ուժ գտնել, հնարամիտ դիվանագետներին դժվար չի լինի այդպիսի մի ձեւ գտնել։ Բայց կկարողանա՞ն այդ խնդրի մասին իրար մեջ պայմանավորվել Ռուսաստանն ու ԱՄՆ-ը։
Լ.-Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ