Իր մեկնելուց առաջ թողած գրության մեջ Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության նախագահի պաշտոնակատար է նշանակել Արարատ Զուրաբյանին։ ՀՀՇ վարչության որոշ անդամների վրդովվեցրել է այս քայլը։ Նրանք պնդում են, թե այս հարցը պիտի վարչության նիստում որոշվեր։
ԱՐԱՄԱԶԴԻ ԲԱԽՏԸ
Առայժմ հաջող չի դասավորվում երկրապահացած նախկին ԱԻՄ-ական Արամազդ Զաքարյանի պետական կարիերան։ Մոտ մեկուկես տարի առաջ Արամազդ Զաքարյանը հանրապետության զինկոմի տեղակալ աշխատեց մեկ ամսից էլ պակաս, իսկ վերջերս «Ճանշին» տրեստի կառավարչի տեղակալի հաստիքը կրճատվեց այդ պաշտոնում Արամազդ Զաքարյանի նշանակումից երեք ամիս անց։
ՄԵՆԱՇՆՈՐՀՆ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՑ
Կարդացեք նաև
Ըստ «Առավոտ» հասած լուրերի, թեպետ անցյալ տարվա մայիսին արդեն ամեն ինչ արված էր, որպեսզի Հայաստանը դառնա Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ, սակայն մինչեւ օրս հարցը լուծված չէ։ Բանն այն է, որ այդ կազմակերպությունն ի շարս այլ հարցերի, պայման է դնում, որպեսզի Հայաստանում ապամենաշնորհվի նաեւ հեռահաղորդակցության ոլորտը։