«Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո հրաժարական չեմ տվել, ինձ ազատել է Ռոբերտ Քոչարյանը»,- այսպես արձագանքեց նախագահի նախկին խորհրդական Կտրիճ Սարդարյանը «Առավոտի» խնդրանքին՝ խոսք ասել փետրվարյան իրադարձություններից մեկ տարի անց։
Իսկ նրանց գնահատականները, ովքեր հեռացան Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, կարդացեք 4-րդ էջում։
ՈՀՄԱԿԻ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ
Հրանտ Մաթեւոսյանի հետ վաղեմի հաշիվներ ունեցող, նրա տեղը զբաղեցնել փափագող եւ այժմ պատեհ առիթն օգտագործելով նրա դեմ հալածանք սկսած գրողների վարքագծի շարունակություն որպես՝ այս օրերին Գրողների միության նախագահի հասցեին հեռախոսով հայհոյանքներ եւ սպառնալիքներ են հնչում։ Մասնավորապես, չներկայացած մեկը խոստացել է հաշվեհարդար տեսնել նրա որդու հետ։ Եթե այս ամենն իշխանությունների թելադրանքը չէ՝ նրանք պարտավոր են միջամտել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Կարդացեք նաև
ՍԵՎ Է, ԹԵ ՍՊԻՏԱԿ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ
Եվրոպայի խորհրդում Հայաստանի հարցով զեկուցող իտալացի սոցիալիստ Դմիտրու Վոլչիչն անդրադառնալով ընտրական օրենսգրքի ընդունման խնդրին, ասաց. «Մենք 10 հոգու հետ հանդիպել ենք, 5-ը ասում է՝ այդ փաստաթուղթը սեւ է, մյուս հինգն ասում է՝ սպիտակ է։ Ես կես ժամում չեմ կարող դրան գնահատական տալ, այն կփոխանցենք Եվրախորհրդի իրավաբաններին, եւ նրանք կասեն՝ դա առաջընթաց քայլ է, թե՝ ոչ։ Ոմանք նույնիսկ ասում են, թե այսօր արդեն իսկ այդ օրենսգրքով կարելի է նշանակել պատգամավորներին։ Մեզ խոստացան տրամադրել ընտրական օրենսգրքի նոր տարբերակը, որպեսզի մենք երրորդ ընթերցումից առաջ հնարավորություն ունենանք այն համեմատել առաջին տարբերակի հետ եւ գնահատական տալ։ Եվրախորհրդում կան չափորոշիչներ, որոնք որոշում են այս կամ այն երկրի անդամակցության հարցը»։