Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄՔԻՑ ԱՆԿԱԽ

Փետրվար 03,1999 00:00
lurer

Երկրապահ պատգամավոր, Փախստականների վարչության ղեկավար Հովհաննես Ահարոնյանը դեմ է քվեարկել Ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակին։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Հ. Ահարոնյանի պատասխանն այսպիսին էր. «Երեք տարի է նույն բանն եմ ասում։ Իմ քվեարկության կոճակները ճիշտ չեն աշխատում։ Մինչ ուզում եմ քվեարկել՝ արդյունքը տեսնում եմ ցուցատախտակին։ Հաճախ քվեարկությունը կատարվում է իմ կամքից անկախ»։

ՎՈԼՉԻՉԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Իտալացի սոցիալիստ Դմիտրու Վոլչիչի գլխավորած պատվիրակությունը, որը ժամանել է Եվրախորհրդից, հանդիպել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Նա մասնավորապես պատմեց. «Մենք նրան ասում ենք, որ մեզ՝ ժողովրդավարության դեմ հարուցված խոչընդոտների փաստեր են ներկայացվում, իսկ նա ասաց, որ ինքն իր երկրի հայրենասերն է եւ ուզում է, որ Հայաստանն ընդգրկվի Եվրախորհրդում։ Այդ շրջանակում է միայն հնարավոր լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728