Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Փետրվար 03,1999 00:00
lav lur

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով զեկուցող Դ. Վոլչիչի հետ հանդիպման ժամանակ «Առավոտը» բարձր հյուրերին ներկայացվեց որպես ընդդիմադիր թերթ: Թեեւ դա ուրախալի է եւ մեծ պատիվ, բայց հանուն արդարության պիտի հրաժարվենք այդ որակավորումից: Ավելորդ ճամարտակություններից զերծ մնալով անդրադառնանք այդ խնդրին: «Առավոտի» եւ իշխանության հարաբերությունների մասին: Հարգել, գնահատել եւ հարգում ենք մեր իշխանությանը: «Առավոտի» եւ ընդդիմության հարաբերությունների մասին: Իմաստուն մարդիկ եւ բարոյական գործիչներ են այնտեղ հավաքվել:

Սահմանափակվենք: Մենք չենք ուզում դառնալ ընդդիմադիր թերթ: Մենք չենք ուզում դառնալ իշխանամետ թերթ: Մենք չենք ուզում դառնալ լիբերալ: Մենք չենք ուզում դառնալ սոցիալիստ: Մենք ուզում ենք բոլորին հավասարապես տեղ տալ մեր թերթում, եւ, կարեւորը՝ որ դուք այդ ամենը կարդաք:

ՎԱՏ ԼՈՒՐ

Օգոստոսին սկսվեց տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում։ Ամբողջ աշխարհում վախեցան։ Տնտեսական համաշխարհային ճգնաժամը նոր փուլ էր մտնում։ Միայն մեր վարչապետն էր կտրիճ-կտրիճ հայտարարում, որ ռուսաստանյան իրադարձությունները մեր երկրի տնտեսության աննախադեպ վերելքի վրա ստվեր գցել չեն կարող։ Օրերս պարզվեց, որ մեր վարչապետի հետ համաձայն չէ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը։ Հավանաբար տնտեսական ճգնաժամի պատճառով ՌԴ դեսպանատունը կրճատումներ է սկսել։ Աշխատանքից առաջին հերթին ազատվել են դեսպանատան ՀՀ քաղաքացի աշխատակիցները։ Ա. Դարբինյանի լավատեսական (վարդագույն) տրամադրություններին ու տրամաբանությանը հակառակ մեր հայրենակիցները կորցնում են իրենց բարձր վճարովի աշխատատեղերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728