Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԼԻՆԻ ԼՈՒԾԱՐԵ՞Լ

Փետրվար 03,1999 00:00
lurer

Հավաստի աղբյուրներն «Առավոտին» տեղեկացրին, որ գլխավոր դատախազը դարձյալ կպնդի ԱԺ-ին իր միջնորդությունը միայն ընտրական օրենսգրքի վերջնական ընդունումից հետո։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՆՋԱՏՎԵՑ ՉՈՐՐՈՐԴ ԽՈՍԱՓՈՂԸ

Թե ինչու Արշակ Սադոյանը ելույթ չի ունեցել Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում՝ վերջինս «Առավոտին» պարզաբանեց այսպես. «Մեղքը կարծես հայաստանյան ծագում ուներ։ Իմանալով օրակարգում լրացուցիչ հարցի ընդգրկման մասին, ես փոխեցի ելույթիս օրը եւ խնդրեցի, որ հնարավորին չափ այն առաջ դրվի։ Սակայն պարզեցի, որ իմ ելույթը վերջինն էր։ Կարծում եմ՝ տեղի կազմակերպիչների մեղքով չէ, որ այդպես ստացվեց»։

ԺՈՂՈՎ

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների՝ Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության համագումարը նախատեսված է փետրվարի 2-րդ տասնօրյակում։ Այն, հավանաբար, տեղի կունենա ամսի 19-ին։

ԱՐՁԱԿՈՒՐԴ

ԱԺ մի քանի պատգամավորներ հաստատեցին «Առավոտի» ունեցած տեղեկությունը, որ փետրվարի 2-ին Հայաստանից հեռացել են նաեւ Վանո Սիրադեղյանի կինն ու տղան։ Ռուզան Տոնոյանը, որ Խնկո-Ապոր անվան գրադարանի տնօրենն է, նախապես արձակուրդ է վերցրել։

ԱՄԲՈՂՋ ՃԱԿԱՏՈՎ

Ստուգումներ են սկսվել «Դվին» կոնցեռնում։ Հիշեցնենք, որ նախկինում «Դվինի» սեփականատեր էր դիտվում Թելման Տեր-Պետրոսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728