Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկ ժողովուրդ, երկու լեզու

Հունվար 30,1999 00:00

Մեկ ժողովուրդ, երկու լեզու Երիտասարդությանս տարիներին ես բավականին ուղղակի էի հասկանում միտքն այն մասին, որ Երեւանը բոլոր հայերի ձգողականության կենտրոնն է: Ինձ թվում էր, որ երբեւէ, թեկուզ ոչ մոտ ապագայում աշխարհի բոլոր հայերը կվերադառնան իրենց նախնիների հողը: Եվ գուցե հենց այդ պատճառով էլ կարծում էի, որ արեւելահայերենը կդառնա ողջ հայության լեզուն: Այսօր ինձ այդպես չի թվում: Հայկական սփյուռքը, ինչպես հրեականը, իտալականը կամ իռլանդականը, հավանաբար, միշտ էլ գոյություն է ունենալու՝ համենայնդեպս, տեսանելի պատմական հեռանկարում: Այս պարագայում առավել եւս կարեւոր է հոգալ երկու չափազանց բարդ օրգանիզմների՝ Հայաստանի եւ Սփյուռքի փոխհարաբերությունների մասին: Ես գիտեմ, ինչպիսիք պետք է լինեն այդ հարաբերությունները՝ ինչպես որ մտերիմ մարդկանց մեջ՝ նրբանկատ: Իզուր են ոմանք առաջարկում գրել Սահմանադրության մեջ, որ ՀՀ պետական լեզուն արեւելահայերենն է: Իմ կարծիքով, դա առնվազն նրբանկատ չէ: Նոր իդեալներ Հայտնի էստրադային երգչուհին, չափազանց գոհ լինելով նոր մուշտակից, չի ասում, թե այն գեղեցիկ է կամ տաք: Նա ասում է. «Իմ մուշտակն ամենաթանկն է»: Հավանաբար, այդ երգչուհու ամուսինն էլ գլուխ է գովում, թե նա ամենաթանկ կինն ունի: Լ.-Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել