Կյանքիս ամենաերջանիկ տարիները եղել են վերջին 10 տարիները, այն, ինչ կոչվում է նախորդ իշխանությունների տարիներ։ Բոլոր այն մարդիկ, որոնք ինձ շրջապատեցին այդ 10 տարիների ընթացքում, նախորդ շրջանում ընչազուրկ եւ թշվառ մարդիկ էին։ Եվ հաղթեցին… Եվ հաղթեցին հանուն իմ, իմ զավակների եւ թոռների երջանկության։ Եվ հիմա, երբ խեղճուկրակ մարդիկ ձեռք են բարձրացնում հայ ժողովրդի ամենապայծառ տասնամյակի վրա, ես հեռանում եմ այդ ողորմելի պայքարից։ Բոլոր մարդիկ, որոնք սկսել են իմ երջանկության տասնամյակը, թող հավատացած լինեն, որ եթե ոչ այսօր, ապա Ահեղ դատաստանի օրը իմ ձայնը, խոսքը, հայացքը կլինի նրանց հետ։ Շնորհակալություն «Մատրոսկայա տիշինա»-ում ինձ եւ հայ ժողովրդին պաշտպանած ու ոգեկիզված մարդկանց։
ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ,
29.01.99 թ.