Հինգշաբթի ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտնեց «Առավոտին», որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ՀՀ նախագահի խորհրդականներ են: Եթե դա այդպես է, ապա այստեղից բխում են չափազանց հեռու գնացող կազմակերպչական հետեւանքներ. ՀՀ բոլոր քաղաքացիներին հասնում է ծառայողական «31», առանձնասենյակ նախագահի նստավայրում եւ, ամենակարեւորը, սեփական բիզնեսով անարգել զբաղվելու իրավունք:
Սիլվա Կապուտիկյանը
Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը հիշելով, հավանաբար, իր երիտասարդության տարիները, մեծ խանդավառությամբ միացավ Վանո Սիրադեղյանին կալանավորելու եւ գնդակահարելու պաշտոնական քարոզարշավին: Հետեւաբար, տիկին Սիլվան ոչ միայն կարող է լինել նախագահի խորհրդական /բոլոր քաղաքացիների նման/, այլեւ Վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի եւ գլխավոր դահճի գլխավոր խորհրդական:
Սիլվա Կապուտիկյանի «Գաղտնի քվեարկություն» գաղափարական բանաստեղծությունը՝ 12-րդ էջում:
Կարդացեք նաև
Պաշտոնական ագիտպրոպը
Քանի որ պաշտոնական ագիտպրոպը, նախագահի PR-խորհրդականների իմաստուն խորհուրդներով, շարունակում է փորձել ինձ խցկել ՀՀՇ-ականների ոչ այնքան կուռ շարքերը, ստիպված եմ բացահայտվել՝ ես դաշնակցական եմ, քանի որ 95-97 թվականներին հարյուրավոր անգամներ ամբիոն եմ տրամադրել այդ կուսակցության անդամներին, տասնյակ անգամներ գրել եւ ասել եմ այդ կուսակցությունը վերաբացելու անհրաժեշտության մասին եւ նույնիսկ նամակներ եմ ստորագրել՝ ի պաշտպանություն Վահան Հովհաննիսյանի եւ Հրանտ Մարգարյանի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ