«Առավոտի» հարցին, թե, արդյոք, դո՞ւք եք ընտրվելու ՀՀԿ նախագահ, Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. «Ինձ նման բան հայտնի չէ»։ Մինչդեռ խոսվում է, որ գուցե նոր ՀՀԿ-ն նախագահ չունենա եւ համանախագահներ ընտրվեն Անդրանիկ Մարգարյանն ու Ալբերտ Բազեյանը։
ԲԱՆԻՑ ԲԵԽԱԲԱՐ
ՀՀՇ վարչության շենքում երեկ կայացած մտավորականների հավաքում վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը տեղեկացրեց, որ այս օրերին շատ շրջաններում դիտավորյալ խափանվել են ռադիոհաղորդումները եւ մարդիկ չեն կարողացել լսել անգամ Վանո Սիրադեղյանի ելույթը՝ չգիտեն, թե ինչ է կատարվում իրականում։ Հասարակական կարծիք կազմվել է միայն «Հայլուրով», եւ շատերն էին գալիս-հարցնում այս օրերի իրարանցումների մասին։
ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱՅՈՎ
Կարդացեք նաև
Համալրվում են «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը՝ դպրոցների ուսուցչուհիներով եւ մանկապարտեզների դաստիարակչուհիներով՝ յուրաքանչյուրին մեկական տուփ մակարոն եւ մեկ զույգ զուգագուլպա տալով։ Փոխարենը «Օրինաց երկրին» անդամագրվողները ներկայացնում են իրենց անձնագրային տվյալները։
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԲԱՄԲԱՍԱՆՔԸ
Հասարակության մեջ տարածված է տեսակետ, թե Ռոբերտ Քոչարյանը Շվեյցարիա է մեկնել, որպեսզի այդ երկրի բանկային հաշիվներում ստուգի, թե որքան փող ունի Վանո Սիրադեղյանը։