Հանրապետական կուսակցության համագումարին, որտեղ հավաքվել էր Հայաստանի գրեթե ամբողջ պետական նոմենկլատուրան, ներկա էին նաեւ «Շարմ» ընկերության ներկայացուցիչը, փողոցում նվագող թավջութակահարը եւ ՀՀՇ-ի Գեւորիկը։
Համագումարի մասին կարդացեք էջ 4։
ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԵԿԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆ ԷԼ Է ԲԱՎԱՐԱՐ
ՀՀ գլխավոր դատախազը քրեական գործում առկա ապացույցների մասին խոսելիս իրավաբանորեն մանեւրեց եւ ասաց. «Ապացույցները պետք է գնահատել իրենց ամբողջության մեջ։ Ասենք բռնաբարության գործով եթե կա աղջկա ցուցմունքը (այստեղ հիմնականում երկու հոգի են լինում), բռնաբարողի վերաբերյալ, ի՞նչ է, ասենք մի ցուցմունք է, չպե՞տք է դատենք։ Էդ քանի՞ հոգի պետք է տանենք կողքը կանգնեցնենք»։
Կարդացեք նաև
ՀՀ դատախազի ասուլիսի մասին կարդացեք 3-րդ էջում։
ԱՅՍՊԵՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունվարի 29-ին ընդունել է որոշում, ուր արձանագրելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության լիազորությունները կասկածի տակ առնվելու փաստը, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին առաջարկել է իր գործունեությունը համապատասխանեցնել ԵԽ ԽՎ կանոնակարգին եւ նորմերին։
ԻՇՏԱՀՆԵՐԴ ՔԱՑԱԽ
«Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությունը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր Իրանից ռադիոկայանի խմբագրություն է զանգահարել նախկին օմոնական ոմն Մահիր Ջավադով եւ հայտնել, որ ընկերների հետ պատրաստ է հատել ադրբեջանա-իրանական սահմանը եւ պայքարել Ղարաբաղի համար։ Ավելի ուշ նույն խմբագրությունն իբր լուր է ստացել Ստամբուլից, թե Ջավադովը 700 զինյալներով մտել է Ղուբաթլիի եւ Զանգելանի շրջանները։ Լավատեղյակ աղբյուրներից «Առավոտին» հայտնեցին, որ այդ լուրերը չափազանց հեռու են իրականությունից։