Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԵՐ ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հունվար 29,1999 00:00

Բաց նամակ «Առավոտ» օրաթերթի խմբագիր հարգարժան պարոն Ա. Աբրահամյանին եւ ԱԺ պատգամավոր Ա. Սահակյանին

Վերջերս Ձեր հարցազրույցը «Ա1+»-ով Ա. Սահակյանի հետ շատ ցանկալի եւ սուր էր (մի քիչ էլ ժամանակավրեպ)։ Բայց ինչ-որ մի տեղ նախաձեռնությունը անցավ իրեն եւ Ձեզ սկսեց հարցախեղդ անել։ Ի՞նչ է, ինքն ուզում էր, որ իր քմահաճույքին հարիր հարցե՞ր տրվեին իր չարած «լավ» գործերի մասին։ Այստեղ էր, որ պետք է հիշեցնեիք գրաքննության վերացման եւ հարցերի անկողմնապաշտության մասին (ինչպես մի շարք հաղորդումներում)։ Թե չէ, ի՞նչ է ստացվում. կոմունիստական բռնապետությունում դաստիարակված, նրանց ընձեռած իրավունքներից օգտվելով սովորած, նույն հոգեբանությամբ բարձրագույն ուսումնական հաստատությունում Մարքս-Էնգելսյան կեղծ կոմունիստական փիլիսոփայություն մարսած, դավաճանելով իր կուսակիցներին եւ համոզմունքներին, անհայտությունից հայտնվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի կերատաշտակին մոտ՝ իրեն համարում է զինակից։ Այդ ո՞ր գաղափարների զինակիցը եւ ո՞ր օրվանից, «Ազգային կեղծ գաղափարախոսությունը», թե՞ պատմությունը «կեղծ գիտություն» է։

Մինչեւ անգամ ՀՀՇ կեղծ կուսակցությունը հասկացավ մորթափոխ կեղծ զինակցին եւ վռնդեց իր շարքերից։ Եվ այդքանից հետո, իր անսպառ ցինիզմով (հաբռգելու ամենավերջին ստադիա) հայտարարում է, որ սպասում էր իրեն հարցնեիր իր եւ զինակիցների ջանքերով կերտած այս քայքայված, սնանկացած եւ թալանված պետությանը վերաբերող ցանկալի հարցեր, այլ ոչ «մի քանի տգետների թույլատրել տգետ, տրամվայի միջի հարցեր տալ», մեջբերումն իրենն է։ Մի տգետ էլ ես լինելով, կուզեի մի քանի հարց տալ փիլիսոփա, նախկին կոմունիստ, վռնդված ՀՀՇ-ական զինակից, սիլաչեցի Ա. Սահակյանին։

1. Բացի Գորշ կարդինալ եւ անդրկուլիսյան բանսարկու լինելուց, ի՞նչ արժանահիշատակ ներդրում ունես իմ Պետության կերտման համար։

2. Հիմա ո՞ր կուսակցության կերատաշտի մոտ ես լինելու, որպեսզի քեզ համտեսելուց հետո վռնդեն։

3. Քեզ մոտիկից ճանաչելով հանդերձ (ես էլ Սեւանի փողոցում էի ապրում «Գոռվետկա»), գիտեի, որ մինչ զինակցվելդ, տրանսպորտից օգտվելու հնարավորությունդ տրոլեյբուսն էր, բայց հիմա (բախտի հերը շուն դառնա) «Գազ-31»-ով ես ման գալիս եւ «տրամվայ չես նստում» մեջբերումը քոնն է, որ չլսես, թե ի՞նչ են խոսում քո մասին, քեզանից կրթված, քեզանից համեստ եւ պատկառելի տարիքով մարդիկ, իմ Պետության կերտմանը պատկառելի ներդրումներով, բայց հասցված ընչաքաղցության՝ քո եւ զինակիցներիդ կողմից։ Թե՞ վախենում ես, որ հիմա գլխի թեթեւ վնասվածքներով չես պրծնի եւ հեռուստատեսության խցիկի առաջ ղզիկի նման լաց լինելու ժամանակ չի ընձեռվի Ձերդ մեծությանը։

4. Իսկ միգուցե կպատասխանես, թե ինչպե՞ս պատահեց, որ մի ամբողջ կոմունիստական բռնակալ համակարգ, իր գոյության 70 տարիներում չկարողացավ, նույնիսկ չհամարձակվեց մեր անձնագրերից ջնջել մեր հայրանունները եւ ՀԱՅ լինելը, իսկ դու եւ քո զինակիցները մի հարվածով ջնջեցիք իմ ով լինելը, կապկելով անհայտությունից մի 100-150 տարի առաջ կազմակերպված մի քանի երկրների, որոնք ոչ մի ազգ, կուլտուրա, պատմություն չունեն, այլ բախտախնդիրների, թափառականների, արտաքսվածների, գողերի եւ անբարոյականների հավաքածու են։ Փառք Աստծո, այս արհեստավարժները, ճիշտ է ուշ, բայց ըստ ցանկացողի, վերականգնում են Հայրանունը եւ Ազգը։ Ես քեզանից պատասխան չեմ ակնկալում, որովհետեւ այդ առաքինի տղամարդը չես (ոչ բառիս բուն իմաստով) եւ ոչ էլ թերթի կամ մեկի պատվերն եմ կատարում, ուղղակի քո անպարկեշտ եւ ինքնահավան պահվածքը հեռուստատեսությամբ ինձ ստիպեց գրել քեզ պատասխան, որ, իմ կարծիքով, պետք է հնչեր պրն Ա. Աբրահամյանից։

Մեծահարգո պրն Աբրահամյան, Ձեզանից ակնկալում եմ, որ կտպեք նամակս կամ գոնե կպատասխանեք։ Ուղղագրության եւ կետադրության սխալների համար մեղանչում եմ։

Հարգանքներով՝ ՎԻԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031