Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԻԱՐՔՄԻ-Ն ԴԵՌ ՔԽ-ՈՏ

Հունվար 29,1999 00:00
lurer

Արդյոք ԳիԱրՔՄի-ն քննարկե՞լ է խորհրդի անդամ Աղասի Արշակյանի առաջարկը ՔԽ-ից եւ «Արդարություն եւ միասնություն» համագործակցությունից դուրս գալու վերաբերյալ՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան ԳիԱրՔՄի-ի նախագահ Ալեքսանդր Աղամալյանն ասաց. «Երկուշաբթի, խորհրդի նիստում ի շարս այլ հարցերի՝ քննարկվեց նաեւ այդ առաջարկը։ Բայց նման որոշում կայացնելը դեռեւս ժամանակավրեպ համարվեց»։

ՀՀՇ-Ի ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

«Սա Վանո Սիրադեղյանին էլ է պետք, ՀՀՇ-ին էլ, որ իր առաջնորդի վերաբերյալ կասկածները կամ վերանան, կամ էլ հաստատվեն, որից հետո ինքնամաքրում կսկսվի, եւ ՀՀՇ-ն կկարողանա լուրջ դեր ստանձնել քաղաքական գործընթացներում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տարածքային կառավարման փոխնախարար, ԱԺ պատգամավոր Ֆիրդուս Զաքարյանը։

ԳՅՈՒՄՐՎԱ ՑԻԼԻՆԴՐ

Եվրախորհուրդ՝ Ստրասբուրգ էր այցելել կոմունիստ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանը, որն այնտեղ սերտ կապեր է հաստատել Անգլիայի պառլամենտի երկու անդամի հետ։ Նրանց դուր է եկել Լեոնիդ Հակոբյանի ցիլինդրը, ուստի հարցրել են, թե որտեղից է այդ լավ գլխարկը։ Մեր պատգամավորն էլ ասել է, թե՝ Գյումրիից։ Դա որտե՞ղ է։ «Հին Լենինականն է՝ Սովետական Հայաստանում»։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031