«Խորհրդականը որեւէ գործնական դեր չունի, խորհրդականները, ընդհանրապես նախագահի համար ոչ մի նշանակություն չունեն։ Խորհրդական է ցանկացած քաղաքացի, որը կարծիք է հայտնում։ Նախագահի գործունեության համար խորհրդականը որեւէ գործնական դեր չունի»,- «Առավոտին» այսպես ասաց Պարույր Հայրիկյանը՝ խոսելով նախագահի խորհրդականի պաշտոնից իր հրաժարականի մասին։
Պարույր Հայրիկյանի ենթադրելի հրաժարականի մասին կարդացեք էջ 4։
ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՊՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
ՍԴ հայտնի որոշման մասին իր կարծիքը ներկայացնելու համար ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության նախարար Արտակ Վարդանյանը հրավիրել էր «ՀՀ», «PA», եւ «Առավոտ» թերթերի թղթակիցներին։ Հանդիպման ժամանակ նա նշեց, որ հեռուստաընկերություններն իրենց հաղորդումներում քննադատում են իրեն՝ հեռուստահեռարձակման եթերավարձը թանկացնելու պատճառով։ Երեւի դրանով էր պայմանավորված, որ հեռուստալրագրողներ չէին հրավիրվել։
Կարդացեք նաև
Մանրամասները էջ 6։
ՏԵՂԱՇԱՐԺ
Երեկ Կիմ Բալայանը հրավիրվել է դատախազություն՝ որպես տուժող հարցաքննվելու իր դեմ կազմակերպված, բայց չիրականացված մահափորձի առնչությամբ։ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, նախորդ հարցաքննությունը տեղի էր ունեցել նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունից շուրջ մեկուկես ամիս առաջ։
ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ԹՆՋՈՒԿ
Բազմաթիվ շշուկներ կան ՀՀ խորհրդարանական պատվիրակության Եվրախորհրդում վերջին օրերին ունեցած պրոբլեմների մասին՝ նույնիսկ ծայրահեղ բնույթի խոսակցություններ, թե չի հաստատվել ՀՀ ԱԺ պատվիրակության մանդատը ստրասբուրգյան հերթական վեհաժողովում։ Ամեն ինչ կպարզվի պատվիրակության վերադարձից հետո։