Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանտիկ անկարգության

Հունվար 28,1999 00:00

Ռոմանտիկ անկարգության խաբուսիկ հմայքը Մենք գիտենք, որ կարգուկանոնն ապահովում է մեզ օրենքով պատկանող ամեն ինչի պահպանությունը: Սակայն այն մեզ երբեմն տաղտկալի եւ անհետաքրքիր է թվում: Անկարգությունն, ինչ խոսք, ավելի հետաքրքիր է թվում. խաբելով մերձավորներիս ես կարող եմ ձեռք բերել այն, ինչը, ըստ ընդհանուր օրենքի, ինձ չպիտի հասներ: Սակայն երբեք պետք չէ մոռանալ, որ անկարգության պատճառով մեկ ակնթարթում կարող ենք կորցնել ամեն ինչ՝ թե օրենքով եւ թե անօրեն ձեռք բերածը: Մենք եւ մեր պետությունը Առաջ մենք վատ պետություն ունեինք: Բայց այն, ինչ ունենք այսօր, դժվար թե կարելի է պետություն անվանել: Գուցե պատճառն այն է, որ մենք՝ հայերս, հակված չենք պահպանելու հասարակական կարգը, որ մեր էթնոսը երկար ժամանակ ձեւավորվում էր պետականության բացակայության պայմաններում, կամ, հակառակը, պետաիրավական հարաբերությունները մեզանում միշտ դժվարությամբ էին հաստատվում այն պատճառով, որ մեր ցանկություններն ու հնարավորությունները դույզն-ինչ սահմանող ցանկացած կարգ մեր մեջ ներքին բողոք է առաջացնում: Իրավագիտակցության ծայրահեղությունները Իրավական մաքսիմալիզմը պնդում է. «օրենքը մնում է օրենք»: Իրավական նիհիլիզմը մելամաղձոտ առարկում է. «ամեն ինչ խոսալու վրա է»: Փորձիր այստեղ «ոսկե միջին» գտնել: Լ.-Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031