Շահեն Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց. «Փա՛ռք դատախազին՝ երեկվա ներկայացման համար, ինչի շնորհիվ, եթե ԱԺ-ում կային պատգամավորներ, որոնք կասկածում էին Վանո Սիրադեղյանի անմեղությանը, ապա հիմա այդ կասկածները ոչ միայն փարատվեցին, այլ ավելին՝ ապացուցվեց Վանո Սիրադեղյանի անմեղությունը»։
Աղվան Հովսեփյանը հետո շնորհակալություն հայտնեց նրան՝ դատախազությանը «փառք» տալու համար։ Շահեն Պետրոսյանը եւս մի կարգախոս հեղինակեց. «Կեցցե սովետական կոմերիտմիությունը, որն անկախ Հայաստանի կառավարությանը մատակարարել է բազմաթիվ կարմրաթուշ, հաստապռոշ, լավ սնված եւ դաստիարակված պատանիներ, որոնք նույնիսկ իրենց ընտանիքը չեն ներկայացնում, բայց տեսախցիկից հայացքը փախցնելով՝ Հայաստանի բարգավաճման մասին հեքիաթներ են պատմում»։
Այս անգամ ոչ ոք շնորհակալություն չհայտնեց, չնայած նիստերի դահլիճում էլ էին այդ նկարագրին համապատասխան բազմաթիվ անձինք։
ԾԱԳՈ՞ՒՄԸ ՕԳՆԵՑ, ԹԵ՞ ԽՈՒՄԲԸ
Կարդացեք նաև
«Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ 4 պատգամավորների անունների ցուցակի մեջ Վանո Սիրադեղյանի անունը չի եղել»,- հայտարարել էր ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։
«Առավոտին» հայտնի է, որ այդ 4-ից հաստատապես մեկը՝ «Հայկոոպի» նախկին նախագահ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ եւ վերջապես՝ ղարաբաղցի Ռազմիկ Դանիելյանը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ։ Չնայած նրա վերաբերյալ գործը դեռ կարճված չէ։
Ա. Ի.