Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՂՏՆԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ՓԱԿ, ԳԱՂՏՆԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 28,1999 00:00
Artashes Tumanyan

«Առավոտը» խնդրեց ԳԽ նախկին փոխնախագահ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական Արտաշես Թումանյանին անկեղծորեն պատասխանել, թե արդյոք խորհրդարանի ղեկավարությունը ցանկության դեպքում կարողանո՞ւմ էր տեղեկանալ փակ, գաղտնի քվեարկության անվանական տվյալներին։

«Պատասխանս բացարձակ անկեղծ է,- ասաց Արտաշես Թումանյանը։- Որպես նախկին խորհրդարանի փոխնախագահ, չեմ բացառում, որ կարող են գաղտնազերծման հնարավորություններ լինել։ Բայց ինքս անձամբ դրան մասնակցելու հնարավորություն չեմ ունեցել։ Այսինքն, չնայած նման բանի երբեք չեմ մասնակցել, բայց արդեն որպես ինժեներ, կարող եմ կասկածել, որ կարելի է համակարգչից այդ տվյալները ստանալ։ Չէ՞ որ այնտեղ ուղղակի «բլոկ» է արվում, որ անվանական քվեարկության արդյունքները համակարգչի հիշողության մեջ չմնան, բայց կարելի է այնպիսի ծրագիր ունենալ, որ ինչ-որ տեղ այդ տվյալները պահպանվեն։ Այնպես որ, չեմ բացառում»։

Նշենք, որ Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ կալանավորելու համաձայնություն տալու գաղտնի քվեարկության առնչությամբ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը հայտարարեց. «Եթե անհրաժեշտություն կա՝ մենք կարող ենք նույնիսկ պատգամավորներից հանձնախումբ ստեղծել քվեարկությունից անմիջապես հետո այդ պրոցեսորը վերացնելու համար։ Եթե կասկածի նշույլ կա՝ գնանք այդ ճանապարհով»։

Կասկածողներ չկային։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031