Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունվար 28,1999 00:00
lur

Ըստ երկրապահական շրջանակներից հասած տեղեկությունների, այս օրերին քննարկվում է Վազգեն Սարգսյանի հնարավոր հրաժարականի հարցը, որի արդյունքում նախարարն ընտրելու է իր հետնորդին եւ կենտրոնանալու է զուտ կուսակցական-քաղաքական գործունեության վրա: Դա ճիշտ որոշում կլինի այնքանով, որքանով զինվորական լծակներ ունեցող իշխանության կուսակցությունից ոչ մի լավ բան չի ստացվի: Սակայն, թեեւ քաղաքացիական հասարակարգի ձեւավորման տեսակետից դա կարող է դրական լինել, բայց մեր բանակի համար՝ ամենեւին ոչ: Հայտնի է, որ ազնիվ եւ նվիրված սպաները շարունակում են իրենց ծառայությունը առաջին հերթին Վազգեն Սարգսյանի հեղինակության շնորհիվ: Այնպես որ, ամենաճիշտը հակառակը կլիներ. նախարարը զբաղվեր միայն բանակով եւ քաղաքականությանը չխառնվեր:

ՎԱՏ ԼՈՒՐ

Լրագրողներից մեկը Սերգեյ Բադալյանին խնդրեց մեկնաբանել մեկ օր առաջ Վանո Սիրադեղյանի կողմից արված այն հայտարարությունը, թե ինքը «էս երկիրը կդզի Վազգեն Մանուկյանի եւ Կարեն Դեմիրճյանի հետ»։ Ընկեր Բադալյանը մեկնաբանեց. «Երբ որ մենք ասում ենք ոհմակ, հենց այդտեղ տեսնում ենք այդ վտանգը։ Վտանգը, որովհետեւ համախմբվում են ուժեր, որոնք սկսեցին այս երկրի քայքայումը, որոնք շարունակում են այս երկրի քայքայումը, որոնք շարունակում են հանդերձյալ աշխարհից ինչ-որ կերպարներ բերել իրենց փրկելու համար, միայն թե խափանեն սոցիալիստական վերածնունդը, իրական ժողովրդավարության վերածնունդը Հայաստանում… Ցավոք, Դեմիրճյանը չեկավ ասպարեզ, որ հիշի իր կոմունիստական անցյալը։ Նրան բերում են ասպարեզ, որ մանուկյանների, սիրադեղյանների, եգորյանների, շահնազարյանների հետ խափանի կոմկուսի վերադարձը։ Միայն հույս ունեմ, որ Կարեն Դեմիրճյանը հասկանում է, թե ինչպիսի սոսկալի վիճակի մեջ են իրեն գցում, ինչ մեղք է գործել եւ շարունակում է գործել»։

Եթե կոմունիզմի դեմ պայքարի առաջամարտիկը Կարեն Դեմիրճյանն է, ապա «կարմիր քիմեռների» վերադարձի վտանգն իսկապես լուրջ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031