Մինչ Հայաստանում շարունակվում է տեղեկատվական դաշտի կայացման գործընթացը, Թուրքիան «Ինտերնետ» ցանցում առել (գնել) է Erevan անունը։ Գոյություն ունեցող միջազգային գործակալությունից ադրբեջանցիները հասցրել են առաջինը գնել հիշյալ հասցեն՝ երեւի թե ավելորդ անգամ մեզ ծաղրելու համար։ Ըստ հավաստի աղբյուրների, նրանք պատրաստ են վաճառել հայերին իրենց «սեփականությունը» (Erevan անունը) 25000 դոլարով։ Նրանք գործարքը մտադիր են առաջարկել Երեւանի քաղաքապետին կամ վարչապետին։ Որպես գնորդ նշվում են նաեւ Հայաստանի նախագահի եւ պաշտպանության նախարարի անունները, եւ բոլորովին չի հիշատակվում տեղեկատվության վարչությունը։
ԴԵՂ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՉԵՆ ԳՐԱՆՑՈՒՄ
Ալավերդու քաղաքացի Արտաշես Շահնազարյանը հեռախոսով «Առավոտին» տեղեկացրեց, որ Ալավերդում գրիպի համաճարակը մեծ չափերի է հասնում եւ հիվանդներին չեն գրանցում։ Հունվարի 25-ի տվյալներով թաղային բժշկուհին դեռ ոչ մի դեղորայք չէր ստացել պոլիկլինիկայից՝ պատճառաբանելով, որ առողջապահության նախարարությունը դեղորայք չի տվել։ «Հունվարի 24-ին շտապօգնություն կանչեցի եւ բժիշկը նույն բանն ասաց՝ մեզ դեռ դեղորայք չեն տվել, աղոտ լսել ենք, որ պիտի տային»,- ասաց Ա. Շահնազարյանը։
ԻՆՉՊԵՍ ՎԱՃԱՌԵԼ ԹԵՐԹԵՐԸ
Կարդացեք նաև
Պարզվում է, որ արտառոց իրադարձությունների օրերին ոչ միայն հասարակությունն է դառնում ավելի ընթերցասեր, այլեւ խորհրդարանը։ Հունվարի 26-ին Ազգային ժողովում վաճառվել է սովորաբար նիստերի օրերին վաճառվող թերթերի քառապատիկը։
Սեփ. լր.