«Առավոտի» այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ վերջին իրադարձությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (դարձյալ) հետաձգի իր համագումարը, որը նախատեսված է հունվարի 29-30-ին՝ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը բացասաբար պատասխանեց։
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ, ԺԱՄԸ 4-ԻՆ»
«Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ստեղծագործության մեջ պարունակվող այս հրավերը հայ իրականության մեջ էլ իր նախադեպն ունեցավ։ «Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանը խորհրդարանում հայտարարեց. «ԱԺ-ի լուծարումից հետո, հաջորդ հինգշաբթի օրը, ժամը 4-ին «Հայրենիք» խումբն այլ ընդդիմադիր կազմակերպությունների հետ հրավիրում է հանրահավաք»։
ԻՆՉ ԸՆՏՐՎԵԼ Է՝ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԵ՞Ն ԸՆԴՈՒՆՎԵԼ
Կարդացեք նաև
Ռուբեն Խուրշուդյանի՝ Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար ընտրվելուց հետո որեւէ ճեպազրույց չի անցկացվել եւ պաշտոնական հաղորդագրություններից բացի՝ իսպառ դադարեցվել է ՔԽ-ի գործունեության լուսաբանումը։ Այս խնդիրը պարզաբանելու համար «Առավոտը» դիմեց ՔԽ-ի համակարգող Սուսաննա Պողոսյանին, եւ նա պարզաբանեց, որ ըստ իրենց կանոնադրության՝ մամուլի հետ կապը եւ լուսաբանումը գործադիր քարտուղարի պարտականությունն են. «ՔԽ-ի վերջին նիստում այս հարցն արծարծվել է եւ որոշվել, որ ճեպազրույցներ կհրավիրվեն միայն անհրաժեշտության դեպքում, այսինքն, երբ որոշակի փաստաթղթեր կընդունվեն»։
ՃԱՃՈՅԻ ԷԴՈՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԺ-ԻՆ
Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ կալանելու համաձայնություն տալու առնչությամբ ԱԺ նիստերի դահլիճում էր հայտնվել մի պատգամավոր, որն, ըստ որոշ վկայությունների՝ այս տարիների ընթացքում մեկ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրերին էր երեւացել։ Միայն դարակազմիկ իրադարձությունների առիթով ԱԺ-ն իր ներկայությունը պատվող պատգամավորն առավել հայտնի է որպես «Ճաճոյի Էդո»։ Իսկական անունը Էդիկ Մարտիրոսյան է։