ՀԿԿ քարտուղար Սերգեյ Բադալյանը քաղաքական գործիչների բնօրրանների մասին խոսելիս հիշեց, որ Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի բնակիչները իրեն՝ Սերգեյ Բադալյանին են համարում իրենց «դեպուտատը», իսկ իրենց համագյուղացի Վանոյի մասին լսել անգամ չեն ուզում։ ՀԿԿ ասուլիսի մասին կարդացեք 2-րդ էջում:
ՊՈՂՊԱՏՅԱՆԸ ԿԱՆՉՎԵՑ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, անցած շաբաթ հանրապետական դատախազություն էին հրավիրվել նախկին կապի նախարար Գրիգոր Պողպատյանը եւ նույն համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արտակ Ղահրամանյանը: Դատախազության աշխատակիցներին հետաքրքրում էր նախարարության ստորաբաժանումների ձեւափոխումը, որի արդյունքում ծնվեց «ԱրմենՏել» ձեռնարկությունը:
ԱԺՄ-Ն ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է
Կարդացեք նաև
ԱԺՄ վարչության անդամ Վահե Վարսանյանն «Առավոտին» հայտնեց, որ իրենց կուսակցությունը մտադիր է փետրվարի 5-ին հանրահավաք անցկացնել, որն ունի ժողովրդին ակտիվացնելու նպատակ։ Որքան հնարավոր է պետք է շատ ցուցարարներ լինեն եւ ընդհանուր ջանքերով պայքար սկսեն Հայաստանում արմատական փոփոխությունների հասնելու համար։
ՍԴ-Ն ԸՆԴԴԵՄ ՄԵՆԱՇՆՈՐՀԻ
Երեկ Սահմանադրական դատարանը, քննարկելով ԱԺ 72 պատգամավորների դիմումը, որոշեց, որ «Հեռահաղորդակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը։ Նշված օրենքով «ԱրմենՏել» ձեռնարկությանը մենաշնորհային իրավասություններ էին տրվում։