Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժգին հարված»

Հունվար 27,1999 00:00
Vahe Gabrielyan

Ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանում ՀՀՇ վարչության նախագահի եւ «Հանրապետություն» խմբակցության հայտարարությունները, թե Վանո Սիրադեղյանին կալանավորելու նախաձեռնությունը քաղաքական պատվերի արդյունք է։ Ինչպե՞ս է մեկնաբանում ԱԺ որոշումը՝ գլխավոր դատախազի միջնորդությունը մերժելու վերաբերյալ։ Պատրաստվո՞ւմ է արդյոք լուծարել խորհրդարանը։

«Առավոտի» այս հարցերին ի պատասխան՝ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասաց. «Իշխանությունները խոստացել էին, թե կարվի առավելագույնը, որ բացահայտվեն հանրությանն առավելապես հուզող հանցագործությունները եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Շատ ցավալի է, սակայն, որ ԱԺ այս որոշումով, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀՇ-ի եւ «Հանրապետություն» միավորման վրա, խոչընդոտվեց մի շարք հանցագործությունների վերաբերյալ դատական գործընթացը, որն իր հերթին լույս կսփռեր նաեւ այլ հանցագործությունների վրա։ Ցավալի է նաեւ, որ այն կուսակցությունները, որոնք երկար ժամանակ պահանջում էին պատասխանատվության կանչել այս հանցագործությունները պատվիրողներին եւ կատարողներին՝ այժմ այս պարզ քրեական խնդիրը փորձում են քաղաքական հարց դարձնել։ Դժվար է որեւէ այլ քայլ պատկերացնել, որն ավելի ուժգին հարված հասցներ արդարադատության նկատմամբ ժողովրդի հավատին։ Ինչեւէ, կձեռնարկվեն Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք կապահովեն արդարադատության հաղթանակը»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031