Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԱԿԵ՞Մ, ՀՐԱ՛Չ

Հունվար 27,1999 00:00
lurer

Վանո Սիրադեղյանը երեկ դարձյալ բացահայտումներ կատարեց, փորձելով պարզաբանել, թե ինչ ընդհանուր կապով են պատճառաբանվում իր դեմ մեղադրանքները։ Մասնավորապես հիշեցրեց, որ ՕՄՕՆ-ը սովետական կառույց էր. «Եվ Վահանը տեղակալ, հետո՝ հրամանատար է նշանակվել, երբ Սովետական Միությունը դեռ չէր քայքայվել։ Այն ժամանակվանից Վահան Հարությունյանը շատ մոտիկ, ընկերական հարաբերությունների մեջ էր դարձյալ սովետական ՊԱԿ-ի բաժնի պետ, գնդապետ Հրաչի հետ՝ «Կրակեմ Հրաչ» մականունով, որը Սերժ Ջիլավյանի մորաքրոջ որդին է։ Եվ այդ Հրաչը հիմա ավելի առաջ է քաշվել՝ կարծեմ վարչության պետ է եւ Սերժ Սարգսյանի Կիպրոս, Հունաստան, Մոսկվա կասկածելի երթուդարձի մշտական ուղեկիցն է»։

Նաեւ նշեց, որ Կրակեմ Հրաչին ժամանակին անվտանգության մարմիններ վերադարձնելու համար միջնորդել էր «Բուդոն, որն իբր փախուստի մեջ է, բայց Հայաստանի ղեկավարները ժամանակ առ ժամանակ Մոսկվայում հանդիպում, հետը խմում են»։

Ո՞Վ Է ԱՅԴ ԽԵԼԱՄԻՏԸ

Օրերս մամուլում մի հրապարակում եղավ, որի վերաբերյալ երկրապահ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանն «Առավոտին» ասաց. «Ես կարծում եմ, որ եթե մարդ իր մասին նման տեսակետ է արտահայտում, ուրեմն նա խելամիտ լինել չի կարող։ Խելամիտ մարդը երբեք մամուլով իր մասին նման կարծիք չի արտահայտի։

Մենք իմացանք, որ Վիկտոր Դալլաքյանն ասել է, թե «Երկրապահ» մտավ, որ բարձրացնի «Երկրապահի» խելամտության աստիճանը։ Ես դա լուրջ չեմ համարում, լուրջ մարդը նման բան չէր կարող հայտարարել։ Նման հայտարարությունները, կարծում եմ, պատիվ չեն կարող բերել մարդուն, որն իր մասին նման բաներ է ասում»։

Կատակ ե՞ք անում, հարցին էլ պատասխանեց. «Չէ, իսկապես լուրջ եմ ասում»։

ԲՈՂՈՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ

«Առավոտ»-ն իր նախորդ համարներում գրել է Երեւանի թիվ 1 մանկական հիվանդանոցի մասին։ Ավելի ճիշտ՝ նորածինների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի մասին, որը պատճառ էր դարձել մի 40 օրական երեխայի մահվան։ ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանից տեղեկացանք, որ այդ դեպքերը մասնավորապես եւ հիվանդանոցում տիրող իրավիճակն ընդհանրապես ուսումնասիրելու նպատակով կստեղծվի հանձնաժողով։ Այն իր եզրակացությունը կտա երկու շաբաթից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031