Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 27,1999 00:00
lurer

Գրեթե մեկ տարվա լռությունից հետո նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնեց հակիրճ մեկնաբանություն տալ վերջին երկու օրվա ընթացքում ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձություններին։

Կարդացեք էջ 3։

ՆՎԵՐ՝ ՉԽՈՍԵՍ

«Հանրապետություն» միավորումն իր նիստում քննարկելով՝ ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի հանդես գալու հարցը, որոշել է, որ առնվազն երկու հոգի չպետք է ելույթ ունենա։ Կարո՞ղ եք գուշակել, թե ովքեր են։ Այո, ճիշտ եք՝ մեկը Նվեր Չախոյանն է, մյուսը՝ Գրիգոր Ավագյանը։

Երեկվա քննարկման մանրամասները, ինչպես նաեւ տարբեր գործիչների գնահատականները 34 էջերում։

ԿԲ-Ն ԴՐԱՄ Է ԾԱԽԵԼՈՒ ԴՈԼԱՐՈՎ

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարում է, որ շրջանառության մեջ եղած կանխիկ դրամը հունվարին պակասել է 4 մլրդ դրամով։ Դրամի արժեզրկումը կանխող այս քայլը, նրա կարծիքով, առեւտրային բանկերին «կստիպի վաճառել կուտակված արտարժույթը»։

Պրն Սարգսյանի հարցազրույցը էջ 8։

ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԹՈՂՎԵԼՈՒ Է

Որքանո՞վ են ճիշտ այն լուրերը, թե Դուք նույնպես հրաժարական եք տվել։ «Առավոտի» այս հարցին ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը պատասխանեց. «Այդպես չէ, բայց ես մի բան գիտեմ, որ ընտրություններին պետք է գնամ առանց պաշտոնի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031