Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՍ ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ԳՏՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՈՒ ՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՆՈՐ ՀԱՐՑԵՐ

Հունվար 26,1999 00:00
lurer

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե արդյոք գլխավոր դատախազի միջնորդության մեջ պարունակվող հիմնավորումները բավարա՞ր է համարում Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ կալանավորելու համաձայնություն տալու համար՝ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց. «Գիտեք, ինքս էլ դեռ հարցեր եմ տալիս ինքս ինձ եւ փորձում եմ այդ հարցերին պատասխանել։ Անհամեմատ ավելի մանրամասն ներկայացվեց այս անգամ գործը, քան Նվեր Չախոյանի դեպքում էր, բայց համաձայնեք, որ լրացուցիչ մտածելու, մտորելու տեղեր կան»։

ԽԱԲԿԱՆՔ

«ԱրմենՏելում» այդպիսի փաստաթուղթ չկա, որ րոպեավճարի վերաբերյալ հրամանն ուժը կորցրած, դադարեցված կամ սառեցված է,- «Առավոտին» հայտնեց ԱԺ պատգամավոր Վահագն Խաչատրյանը։ – Կառավարությունը մեր աչքերը փակելու համար է հակառակ պնդումներն անում»։

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՔՆԻՇԽԱՆ ԵՐԿԻՐ Է

Շաբաթ օրը կայացած ՍԴ նիստում նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունեց, որ հունական OTE-ին կառավարության կողմից տրված արտոնագիրը գրվել է օտարերկրացիների կողմից: Այդ արտոնագրով OTE-ին, մասնավորապես, տրված էր «Հայաստանում վաստակած դրամը եւ դրանով Հայաստանում գնված գույքն ազատորեն արտահանելու իրավունք»: Նույն նիստում հայտնի դարձավ, որ մոտ մեկ տարի Երեւանի ֆիզիկայի ինստիտուտն օգտվում էր «Ինտերնետ» կապով, որն իրականացվում էր ՆԱՏՕ-ի գրանտով:

«ԱրմենՏելի» վերաբերյալ ՍԴ նիստի մասին կարդացեք 9-րդ էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031