Լրահոս
Օրվա լրահոսը

«Տվեք մեր փողերը եւ վերջ»

Հունվար 23,1999 00:00
kanayq

Հանրապետության ակտիվ եւ, ինչպես իրենք բնորոշեցին, «առողջ» կանայք եւ տղամարդիկ, այլ կերպ ասած, «Հայկանդուխտ» ավանդապահ-ժողովրդավարական «խառը» կուսակցությունը, իր բողոքի ձայնը միացրեց այս ու այն սակագների (եւ ոչ միայն) բարձրացման դեմ պայքարողների ձայնին։ Ընդ որում, մայրաքաղաքի մի քանի տեղերում։ Յուրաքանչյուր հարց բարձրացվել է համապատասխան տեղում. խաբված ավանդատուները հավաքվել էին Կենտրոնական բանկի մոտ, հայտնի գործարքներում մեղավոր պաշտոնյաներին դատել պահանջողները՝ դատախազության առաջ։

Այս վերջիններն էլ դրսեւորել են չափազանց մեծ ակտիվություն եւ, պատժի միջոցներից, տեղում կիրառել մեքենա շրջելը։ Մինչ ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների մի մասը սպասում էր քաղաքի տարբեր մասերում «բողոքող» հայկանդուխտցիներին եւ խաբված ավանդատուներին, գլխավոր հայկանդուխտ Արմենուհի Ղազարյանը իրեն հատուկ պաթոսով ներկայացնում էր իրենց պահանջները։ Դրանց թվում ամենակարեւորը Հրանտ Բագրատյանին, Վահրամ Ավանեսյանին, Արմեն Եղիազարյանին դատական պատասխանատվության ենթարկելու եւ ավանդները վերադարձնելու պահանջն էր։ Այս եւ մյուս պահանջները թվարկելու ժամանակ «գող-ավազակ, գող-բանդիտ, պրոֆեսիոնալ եւ արհեստավարժ գող» արտահայտություններով տիկին Ղազարյանը «նախշեց» ՀՀ կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ։ Իրենց պահանջները հայկանդուխտցիները առայժմ կներկայացնեն բանավոր, հետո կորոշեն, թե երբ գրի կառնեն դրանք։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031