Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾ-ՀԵՏ ԲԵՐԱԾ ՕԲՅԵԿՏՆԵ՞Ր

Հունվար 23,1999 00:00
lurer

Սեփականաշնորհման շուրջ աղմուկը, ըստ Հրանտ Բագրատյանի, իշխանություններն են հրահրում։ «Երբեմն պարզապես ուզում ես մտածել, որ այդ օբյեկտներն ուզում են երկրորդ անգամ ծախել»,- ասաց նա։

Բագրատյանի լրագրողների հետ հանդիպման մասին կարդացեք էջ 5:

ՉԳՐԱՆՑՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքական կուսակցությունների շարքը անցյալ տարվա սեպտեմբերի 24-ից համալրած «Ազգային անվտանգության» կուսակցությունը, ըստ արդարադատության նախարարության, երեկ պետք է գրանցված լիներ։ Սակայն կուսակցության նախաձեռնողների տվյալներով, գրանցումը հետաձգվում է առանց լուրջ հիմքերի։

Կուսակցության խորհրդակցության մասին կարդացեք էջ 3:

ՏԵՍՆԵՍ Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՀԵԼ

Հունվարի 22-ին փակ դռների ետեւում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը 1,5-ժամյա հանդիպում է ունեցել Թուրքիայում Գերմանիայի դեսպան դոկտոր Ֆերգաուի հետ։ Նա նախապես հրավիրված լրագրողների հետ չի կամեցել այդպես էլ ոչ մի բառ փոխանակել ու արտգործնախարարի հետ հանդիպումից հետո անմիջապես հեռացել է։

Ո՞ՒՐ Է ՄԵՐ ՏԵՂԸ

Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց «Երկրապահ» պատգամավորական խմբի փոխնախագահ Արամազդ Զաքարյանը, հունվարի 25-ին «Երկրապահը» նիստ է գումարելու, որի օրակարգային հարցերից մեկն էլ այն է, թե ինչու խումբը ներկայացուցիչ չունի Եվրախորհուրդ՝ Ստրասբուրգ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031