Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հունվար 22,1999 00:00
lurer

Միջազգային լրատվական ծառայությունները հաղորդում են, որ Վրաստանը բանակցություններ է վարում 2001 թվականին իր տարածքում ՆԱՏՕ-ի ռազմաօդային զորավարժություններ անցկացնելու համար։ Վրացական կողմը մտադիր է ֆինանսավորման խնդիրներով բանակցել ԱՄՆ-ի հետ։ Իսկ Ադրբեջանի նախագահի պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարել է, որ նպատակահարմար է Թուրքիայում տեղակայված ամերիկյան «Ինջերլիք» ռազմակայանը տեղափոխել Ապշերոն եւ դիրքավորել Բաքվի մոտակայքում։

ՄԵԶ ՏԱՆՋՈՂ ՑԱՎԸ ՁԵԶ ԷԼ Է ՊԱՏԵԼ

Հեռախոսի րոպեավճարի թանկացման դեմ ցույցեր են տեղի ունենում նաեւ Լատվիայում՝ մասնավորապես Ռիգա եւ Դագուավպիլս քաղաքներում։ Լատիշները բողոքում են հեռախոսի աբոնենտային արժեքն ամսական 7 դոլար սահմանելու, ինչպես նաեւ՝ րոպեավճարի սակագինը բարձրացնելու դեմ։

ՀԱՎԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Լիբանանում Հայաստանի դեսպանատան երկրորդ քարտուղարի (առաջինն Արման Նավասարդյանն է) պաշտոնի ամենահավանական թեկնածուն ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի վարչության պետ Արման Հակոբյանն է։

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏԸՆԹԱՑԸ

Ըստ Լոնդոնի հետազոտական հաստատություններից մեկի ուսումնասիրությունների, Մոսկվան այլեւս աշխարհի ամենաթանկ քաղաքներից չէ։ Եթե մինչեւ ռուսաստանյան ֆինանսական ճգնաժամը Մոսկվան աշխարհում թանկությամբ 10-րդ քաղաքն էր, ապա այսօր դիրքերը զգալիորեն զիջել է՝ հանգրվանելով 88-րդ տեղում։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031