Կարելի՞ է արդյոք ցանկացած քննադատությանը գտնել ունիվերսալ, բոլոր դեպքերի համար կիրառելի պատասխան: Իհարկե: Օրինակ. «Դուք այդ ամենն ասում եք ձեր ռեյթինգը բարձրացնելու համար»:
Հարգանք անցյալի նկատմամբ
1917 թվականի հեղափոխությունը ռուսաստանցիներից ոմանք, հրճվելով սեփական խիզախությամբ, կոչում են «հոկտեմբերյան հեղաշրջում», իբր այն ոչնչով չէր տարբերվում, ասենք, Պավել Առաջինին «վերացրած» պալատական հեղաշրջումից: Հայաստանի քաղաքական գործիչները մի ժամանակ մեր երիտասարդ անկախ պետությունը համառորեն կոչում էին «Երկրորդ հանրապետություն», հավանաբար, նկատի ունենալով, որ Խորհրդային Հայաստանն իրականում գոյություն չուներ կամ էլ՝ այն հանրապետություն չէր: Ժամանակակից ֆրանսիացիների մտքով նույնիսկ չի անցնում սեփական պատմության մեջ թողնել գաղափարախոսական «դատարկություններ»: Իրենց այսօրվա հանրապետությունը նրանք շատ հանգիստ անվանում են «Հինգերորդ», իսկ 1789-ի հեղափոխությունը շարունակում են կոչել «Մեծ»: Սիրելի կեղտոտ գործը Քաղաքականությունը կեղտոտ գործ է: Այդպես են ասում շատերը: Այդ թվում՝ նրանք, ովքեր մեծագույն հաճույքով մտնում են այդ կեղտի մեջ:
Առանց մեզ
Կուբերտենը՝ ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիրը, ասում էր՝ կարեւորը մրցումներում հաղթելը չէ, կարեւորը մասնակցելն է: Ցանկացած կեղտոտ գործի մասին կարելի է գրեթե նույնը ասել. կարեւորը չմասնակցելն է:
Լ.-Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ