Ըստ ամենայնի, Հայաստանի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Գեւորգ Բաղդասարյանը, որին շուտով ազատելու են Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնից: Պրն Բաղդասարյանը լուրջ գիտնական է, նրա անունը եւ աշխատությունները հայտնի են ԱՊՀ-ում եւ աշխարհում:
Վստահելի աղբյուրներից «Առավոտին» հայտնի է, որ նա չափազանց համեստ է կենցաղում եւ ընդհանրապես՝ իր բոլոր դրսեւորումներում պարկեշտ անձնավորություն է: Հենց այդ պատճառով էլ, հավանաբար, նա ի վիճակի չէր պայքարել կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ, որոնք ծաղկում են մանկավարժականում, ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան մնացած բոլոր բուհերում: Որպես ԲՈՀ-ի նախագահ նա կարող է զգալի օգուտ բերել մեր գիտությանը:
Այդ լուրի մյուս դրական կողմն էլ այն է, որ ԲՈՀ-ի նախագահ չի նշանակվելու ազգային գլխավոր գաղափարախոս Լենդրուշ Խուրշուդյանը:
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
Եվրախորհուրդը զգուշացրել է Ուկրաինային, թե կարող է նրան դուրս մղեն իր կազմից։ Պաշտոնական Կիեւին այս զգուշացումը կատարվել է այն հիմքով, որ Ուկրաինայում օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ չեն կատարվել, եւ պահպանվել է մահապատիժը։ Նախապես հայտարարվել է, որ այդ հարցով քվեարկությունը հնարավոր է տեղի ունենա Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նիստում, երբ պետք է լսվի նաեւ Վրաստանի անդամակցության հարցը։
Հարկ չկա հիշեցնելու, որ նույն սկզբունքը կարող է գործել նաեւ Հայաստանի դեպքում։ Եթե մոտակա ամիսների ընթացքում մեր իրավաբանները եւ վերընտրվելու սեւեռուն գաղափարի վրա կենտրոնացած երեսփոխանները չկատարեն պահանջվող համանման քայլեր, ԵԽ-ին մեր անդամակցությունը նորից կհետաձգվի։