Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐԱՐՔՑՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է

Հունվար 21,1999 00:00
lurer

Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչու չի ընդգրկվում «Եվրոուղի» հասարակական կազմակերպության մեջ, «Հանրապետություն» պատգամավորական խմբի նախագահ Բաբկեն Արարքցյանն ասաց. «Ես մեծ հետաքրքրությամբ հետեւում եմ այդ կազմակերպության ստեղծման գործընթացին։ Երբ այն կայանա, ես կմասնակցեմ նրա համագումարին»։ Իսկ ինչո՞ւ Բաբկեն Արարքցյանը չի մասնակցել ՀՀՇ համագումարի անցկացումը նախապատրաստող կազմկոմիտեի հունվարյան նիստին. «Դե, մեկին մասնակցել եմ, մյուսին՝ ոչ, զբաղվածության պատճառով»։

ԵՎՍ ՄԵԿ ԽԵԼԱՄԻՏ ԵՐԿՐԱՊԱՀ

Ամբողջ հանրապետությունը հեռուստատեսությամբ տեսավ, որ հունվարի 19-ին «Արմենպրեսի» մամլո սրահում ասուլիս տվեց կառավարության վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը։ Հատկանշականն այն է, որ «Երկրապահ» պատգամավորական խմբի հետ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ Վազգեն Սարգսյանն առանձնակի ուշադրություն է դարձրել Գագիկ Պողոսյանի հարցազրույցների առատության հանգամանքին, ասելով՝ չլինի թե ուզում ես շատ խելամիտ երեւալ։

ՆՐԱՆՑ ԴԵՌ ՀԻՇՈՒՄ ԵՆ

«Արմենիա-2» հյուրանոցից դուրս գալիս, դռնապանը ելքի դուռը բացելով ԱԺ նախկին փոխխոսնակ՝ այժմ միայն պատգամավոր Արա Սահակյանի առջեւ, ասաց. «Միշտ մարտական վիճակում, միշտ գործի մեջ»։ Պրն Սահակյանի ականջին խիստ ախորժալուր հնչեց այս հաճոյախոսությունը. «Տեսնո՜ւմ եք, ոնց է ժողովուրդը մեզ սիրում եւ գնահատում»։

ՎԻՐԱՎՈՐ ԼՈՐԻԿ

«Դուք է՞լ եք մանկուց խավիար կերել»,- հարցին ի պատասխան փոստի եւ հեռահաղորդակցության նախարար Արտակ Վարդանյանն ասաց, որ ինքն ավելի շատ լոր է սիրել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031