Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՔԸՐՔԻՆ

Հունվար 21,1999 00:00
lurer

Ինչպես «Առավոտին» տեղեկացրին ԱԳՆ լրատվական վարչությունից, արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունվարի 5-ին Լոս Անջելեսում հանդիպեց ամերիկահայ հայտնի միլիարդատեր Քըրք Քըրքորյանին։

ԳԻԱՐՔՄԻ-Ն ՀՅԴ-Ի ՀԵՏ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՎԱՏ ՉԻ

«Քննադատելով Դաշնակցությանը, ԳիԱրՔՄի-ի խորհրդի անդամ Աղասի Արշակյանը միայն իր անձնական կարծիքն է արտահայտել,- «Առավոտին» հայտնեց ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը։- Մեր խորհրդի մոտեցումներն այս խնդրում տարբերվում են։ Ճիշտ է, կան հարցեր, որոնց վերաբերյալ մեր տեսակետները տարբեր են ՀՅԴ մոտեցումներից, բայց վիճահարույց բոլոր հարցերը մենք փորձում ենք ուղղակի բանակցությունների միջոցով լուծել»։

Է. ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ԱՌԱՅԺՄ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ Է

Երեկ խմբագրություն զանգահարեց էկոնոմիկայի եւ ֆինանսների փոխնախարար Էդվարդ Մուրադյանը եւ ճշտեց, որ նա թեեւ հանձնել է համապատասխան քննություն (ստանալով 98 միավոր) եւ ընդգրկվել պիտանիության ցուցակում, սակայն դատավոր չի նշանակվել եւ աշխատում է նույն պաշտոնում։

ՊՈՏԵՆՑԻԱԼ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՓՈԽՆԱԽԱՐԱ՞Ր Է

Հաշվի առնելով, որ «Առավոտի» անգամ չճշտված լուրերն են վաղ թե ուշ իրականություն դառնում, շտապում ենք ներկայացնել հետեւյալը. ՀՀ առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջության նախարարի երեկվա ասուլիսի ողջ ընթացքում նախարարի կողքին էր նաեւ փոխնախարար Մովսես Ձավարյանը։ Լրագրողներից մի քանիսը շշուկով, բայց համոզված պնդում էին, որ հենց նա՛ է լինելու մեր ապագա վարչապետը։ Փաստորեն, Վազգեն Մանուկյանի անվան կողքին՝ մինչեւ նոր, չճշտված լուրերը, կարելի է՝ որպես պոտենցիալ վարչապետ դնել նաեւ պրն Ձավարյանի անունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031