«Ինչպե՞ս կարելի է ժողովրդին 1988-ի նման ոտքի հանել»,- Ազգային ռադիոյի թղթակցուհու այս հարցին ի պատասխան ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Այդ հարցն ինձ տալիս էին 1995-ին, եւ ես 1996-ին ցույց տվեցի՝ ինչպես»։ Ասուլիսից հետո «Առավոտի» թղթակիցը փորձեց պարզել. եթե 1996-ի նախագահական ընտրություններում այդ «ինչպես»-ը մասնավորապես խորհրդարանի շենքն էր, ուրեմն ԱԺ ընտրություններում էլ այդ «ինչպես»-ը նախագահի նստավա՞յրն է։ «Այդպես ուղղամիտ մի հասկացեք իմ ասածը,- ասաց Վազգեն Մանուկյանը։- Շենքե՛րը պետք չի գրավել, այլ ամբողջ հանրապետությունը»։
Կարդացեք նաեւ՝ էջ 4:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
«Հայաստանը տարածք չէ եւ Հայաստանին ցեղապետեր պետք չեն։ … Ցավոք, փոսից դուրս գալու միակ ճանապարհը ցնցումներն են։ … Իսկ Հայաստանին մեծ ցնցումներ են սպասվում, հնարավորություն կունենա՞նք այդ ցնցումներին դիմանալ»,- «21-րդ դար ԺԱ» կուսակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանի այս կանխատեսումը մի քանի անգամ հնչեց «Իշխանության կուսակցություն» բանավեճի ընթացքում։
Կարդացեք նաև
Բանավեճի մասին կարդացեք՝ էջ 2:
ՍՄԲԱՏՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ
«Մշակույթ» մետրային հեռուստաալիքի նախագահ Արմեն Սմբատյանը, ի տարբերություն մեր մյուս ալիքների նախագահների, բացահայտեց իր հեռուստաընկերության հովանավորողի անունը։ «Մշակույթի» հովանավորը մոսկվայաբնակ մեր հայրենակից Սենիկ Գեւորգյանն է՝ «Պրոմեթեւս» ընկերության նախագահը։
Կարդացեք՝ էջ 12:
ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ ԷԼ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ
Երեկ սոցապ փոխնախարար Դավիթ Հակոբյանը խիստ կարեւոր տեղեկություն հաղորդեց։ Պարզվում է, նախարար Գագիկ Եգանյանի ծնողները թոշակառուներ են, սակայն ընտանեկան նպաստ չեն ստանալու։ Հայտնի չէ, կարիքավորության համապատասխան միավորնե՞րը չեն հավաքել, թե՞ հավաքել են, սակայն ինքնակամ հրաժարվել նպաստից՝ ուրիշներին օրինակ ծառայելու մղումով։
Կարդացեք՝ էջ 7: