Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՆ ՉԳՏԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐԵՑԻ՞Ն

Հունվար 20,1999 00:00
lurer

ՀՅԴ բյուրոն լուծարել է «Ազգային հարցի եւ գենոցիդի ուսումնասիրման կենտրոնը», որն այդ խնդիրների առնչությամբ բազմաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ էր հրատարակել։ Լուծարման պատճառները պարզելու համար դիմեցինք կենտրոնի նախկին տնօրեն, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին. «Եվ դիմել էի բյուրոյին՝ խնդրելով ինձ ազատել կենտրոնի նախագահի պարտականություններից, քանի որ զուտ ֆիզիկապես հնարավոր չէր դա կատարել։ Խնդիրը քննվել է, բայց դեռեւս որոշակի պատճառաբանություններ չեն ներկայացվել»։

ՄԵԿ ՀԵԾՎՈՐՆ Է ԹԱՄԲԻ ՎՐԱ, ՄԵԿ ԷԼ՝ ԹԱՄԲԸ ՀԵԾՎՈՐԻ

Երեկ Ղազախստան մեկնեց ՀՀ պաշտոնական պատվիրակությունը նախարար Գագիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Նորընտիր, բայց հին նախագահ (իսկ դրանից առաջ՝ առաջին քարտուղար) Նազարբաեւի երդման արարողությանը մասնակցելու մեկնող պատվիրակությունը մտորումների մեջ էր, թե ինչ նվեր կարելի է ընտրել։ Ըստ որոշ տեղեկությունների, մերոնք մտադիր են Նազարբաեւին ձիու թամբ նվիրել։

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԸ ԿՏՐԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հեռախոսավարձի թանկացումները խեղճացրին նաեւ ՀՀ կառավարությանը։ Կառավարությունն անջատել է իր աշխատակազմի եւ նախարարությունների «կառավարական» կոչվող կապի 120 հեռախոս։ Պատճառը՝ կապի այդ տեսակի բարձր սակագներն են, որոնք նախատեսված չէին 1999 թ. բյուջեում։ Նախարարների հորդորներին՝ միացնել այդ հեռախոսակապը, կառավարության աշխատակազմից պատասխանում են. «Խոսե՛ք քաղաքային հեռախոսով»։

«ԸՆԴԳԾՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ» ԳՆԵՐ

Ձմռան այս օրերին ոչ բոլորին են հասու լոլիկն ու վարունգը։ Սակայն դրանք կան վաճառքում։ Մալաթիայի շուկայում, ասենք, պոմիդորի կիլոգրամն արժե 1800, իսկ վարունգինը՝ 1300 դրամ։ Մեզ ի՞նչ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031