Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունվար 20,1999 00:00
lav lur

«Եթե ես նման բան արած լինեի, ինձ վաղուց դաշնակցությունից հեռացրած կլինեին, որովհետեւ որեւէ դաշնակցական չի կարող կողմ լինել Հայաստանի՝ որեւէ պետության մաս կազմելուն»։ Այդպես պատասխանեց Վահան Հովհաննիսյանը Աղասի Արշակյանի այն մեղադրանքին, թե ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը մինչ պաշտոնյա լինելը կողմ է եղել Հայաստանի՝ «Ռուսաստան-Բելառուս» դաշինքի մեջ մտնելուն։ Ուրախալի է, որ դաշնակցությունն այժմ ճիշտ ուղու վրա է, չնայած դեռեւս 91 թվին կողմնակից էր Խորհրդային Միության տարածքում կոնֆեդերատիվ պետություն ստեղծելու գաղափարին եւ, մեղմ ասած, չէր մասնակցում 91-ի սեպտեմբերին հանրաքվեից առաջ՝ հօգուտ անկախության ծավալված քարոզչությանը։

Վահան Հովհաննիսյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա համարում։

ՎԱՏ ԼՈՒՐ

Ամեն մի բարեփոխում, տեղաշարժ ենթադրում է նոր պայմաններ, որոնք ինչ- ինչ ձեւով առնչվում են սոցիալ-կենցաղային բարեկեցության հետ։ Մի քանի օր հետո Մյասնիկյանի շրջանի դատախազությունը «կչվի» Մյասնիկյանի շրջանի ժողդատարանի շենք, որն այսօր արդեն անվանվում է Կենտրոնի եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարան։ Դատարանն իր հերթին «կչվի» ավելի տաք գոտիներ՝ Սպանդարյան շրջանի նախկին ժողդատարանի շենք։ Թե շինարարական ինչ ծավալի աշխատանքներ կսկսվեն այնտեղ՝ Ֆեմիդան գիտի։ Թե ինչ գումարներ են ծախսվելու եւ որտեղից՝ նույնպես։ Սակայն առաջին գործը կլինի հավանաբար այն, որ կհրավիրվեն սանիտարահամաճարակային կայանից մասնագետներ՝ շենքում առկա առնետներին (բառի ուղիղ իմաստով) եւ մկներին ոչնչացնելու համար։ Վերջիններիս տեսնելու համար (մինչեւ մկնդեղ դնելը) արժե մի քանի դատական նիստի մասնակցել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031