Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

Հունվար 20,1999 00:00
lurer

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի հետ նախատեսած հանդիպումն անընդհատ հետաձգվում է։ Նույնիսկ տեղեկություններ կան, թե արտգործնախարարի համար երեք անգամ ինքնաթիռի տոմս է գնվել եւ երեք անգամ էլ այն հետ է վերադարձվել հանդիպման հետաձգման հետեւանքով։

ԳՈՒԼՈՒԶԱԴԵՆ ԶՐՊԱՐՏՈՒՄ Է

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն վերջերս ադրբեջանական մամուլում տպագրված իր «Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը» հոդվածում սուր գնահատական է տվել Զորի Բալայանին, նրա մասին գրելով. «ՊԱԿ-ի հայտնի գործակալ»։

ԻՆՉՔԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ, ԱՅՆՔԱՆ…

Հեռուստաընկերությունները շատանում են։ Արդեն իսկ դեցիմետրային ալիքով փորձնական եթերում են «Արգիշտի» եւ «Այգ» հեռուստաընկերությունները։ Դեռեւս հայտնի չէ, թե քաղաքական կամ այլ ինչ ուժեր են այս ձեռնարկների ետեւում։

«ՄԵԶ ՄԻԱՅՆ ԱՂՄԿԱՐԱՐ ԱՆՎԱՆԵՑԻՆ»

«Վահան Հովհաննիսյանին եւ մեր Արամ Սարգսյանին դիմել ենք ավիացիայի հետ կապված։ Տվել ենք կոնֆիդենցիալ բիզնես պլանը։ 8 ամիս առաջ ասել ենք, թե «Հայկական ավիաուղիներին» ինչ է սպասվում։ Խնդրել ենք նրանց (որովհետեւ ուրիշներին չենք ճանաչել). դրա դեմն առեք, բայց ոչ մի բան չեն արել»,- «Առավոտին» հայտնեց «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» կազմակերպության նախագահ Աղասի Արշակյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031