Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԻՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

Հունվար 20,1999 00:00
lurer

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպես է վերաբերվում այն փաստին, որ իր խորհրդական Արամ Սարգսյանը պիկետ է գլխավորում ընդդեմ մի գործարքի, որն ինքը «փայլուն» էր գնահատում՝ նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանն ասաց. «Նախագահը բացասաբար է վերաբերվում նման գործունեությանը։ Սակայն խորհրդականների այս ինստիտուտը ստեղծվել է քաղաքական փոխզիջումների արդյունքում եւ խորհրդականներին արգելված չէ կարծիք հայտնելը։ Նախագահն իր տված հարցազրույցներում նկատել է, որ հաշվի առնելով, որ խորհրդականների մեջ քաղաքական կուսակցությունների ղեկավարներ կան՝ կարող են նման իրավիճակներ ստեղծվել, եւ հասկանում է նրանց նախընտրական տրամաբանությունը։ Սակայն վստահ է, որ ընտրություններից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, եւ խորհրդականները կզբաղվեն իրենց ուղղակի պարտականություններով»։

ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Ի՞նչ փողերով են թաղապետերն ու գյուղապետերը «ԳԱԶ-31» մակնիշի («Բուլդոգ») ավտոմեքենաներ գնում։ Հարցն իհարկե հետաքրքիր է։ Սակայն հարկային քաղաքականությունը տեղական ինքնակառավարման մարմիններին լիուլի տալիս է դրա հնարավորությունը։

Կարդացեք 5-րդ էջում։

ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԿՏԱՆԻ «ԵՎՐՈՈՒՂԻՈՎ»

«Հանրապետություն» միավորման պատգամավորական խմբակցության մեջ ներգրավված խորհրդարանականների հիմնած «Եվրոուղի» հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել Կարապետ Ռուբինյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031