Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԻ ԿՈՒԼՏՈՒՐԱ

Հունվար 19,1999 00:00
L.-H. Abrahamyan

– Բանավոր կամ գրավոր խոսքում ինչպե՞ս անցնել հաջորդ նախադասությանը, որը ոչ մի կերպ չի հաջողվում կապել նախորդի հետ:

– Մտցնում ես «ինչեւէ» բառը ու անցնում առաջ:

– Ինչպե՞ս կարելի է բարեկիրթ ձեւով եւ միաժամանակ ջերմորեն հրաժեշտ տալ ընկերոջդ, ցանկանալով նրան հաջողություն:

– Դե, դավայ։

– Ո՞ր դարձվածքին են առավել հաճախ դիմում միջին մակարդակի հռետորները:

– Անկեղծ ասած:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Հայտնի, վաստակավոր արձակագիրը, պատմելով լրագրողներին իր ստեղծագործական հոգսերի մասին, փորձում է բացատրել, թե ինչու նա չի գրում. պարզվում է, նա չի հասկանում, թե ում համար է պետք գրել՝ չէ՞ որ կարդացող չկա: Ինչ խոսք, կարդացվող հեղինակ լինելու ցանկությունը գրողի համար միանգամայն բնական է: Եվ ճանաչումն էլ պոետական մրցանակների տեսքով բնավ չի խանգարի: Այդուհանդերձ գրողն ի վերջո գրում է, որովհետեւ չի կարող չգրել:

Իհարկե, ստեղծագործության համար ինչ-որ նվազագույն պայմաններ են պետք: Սակայն ամեն մի արվեստագետ ինքն է որոշում, թե հատկապես ինչն է, նրա կարծիքով, մտնում այդ «նվազագույնի» մեջ:

ԿԱՐԳ ԵՎ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր օրինաչափություն է. միակուսակցական քաղաքական համակարգը կարգուկանոն է ստեղծում, սովորաբար՝ զորանոցային: Բազմակուսակցական համակարգը թերզարգացած հասարակության պայմաններում բերում է անկարգության: Անպարկեշտ գզվռտոցը, որը փոխարինում է քաղաքական պայքարին, ոչ մեկին պատիվ չի բերում: Այնուամենայնիվ, միայն բազմակուսակցական համակարգն է, որ կարող է մեզ համար բացել քաղաքակիրթ աշխարհի դռները:

Լ.-Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031