Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների զարգացումը

Հունվար 19,1999 00:00
Human right

Ձեզ ենք ներկայացնում Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության 1998 թ. զեկույցի՝ Հայաստանում մարդու իրավիճակին վերաբերող հատվածը։

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը արմատապես փոխեց Հայաստանի քաղաքական դաշտը, բայց կառավարության՝ մարդու իրավունքների գործնական պաշտպանությունը մնաց անփոփոխ։ Հայաստանի կառավարությանը, մարդու իրավունքների 1998 թ. իր հաշվետվության մեջ խեղաթյուրվել էին ընտրական խախտումները, Հայաստանի բանակում զինակոչիկների եւ նախաքննական ձերբակալությունների ժամանակ ֆիզիկական խոշտանգումների եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ ճնշման փաստերը։

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ամեն ինչ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ձեռքում էր կենտրոնացած, եւ հենց նա էլ պատճառ հանդիսացավ նախագահի հրաժարականին, իսկ խորհրդարանի 40 անդամներ հեռացան այն բլոկից, որը աջակցում էր նախագահին միանալու Երկրապահ ֆրակցիային։ Երկրապահ ֆրակցիան ընկերակցում է Երկրապահ բատալիոնին՝ պահպանողական վետերանների կազմակերպությանը, նախագահ՝ Վազգեն Սարգսյան, որը մասնակից է 1995 թ. ապրիլին բռնի հարձակումներին 12 ոչ առաքելական կրոնական խմբերի դեմ, մասնավորապես այն քրիստոնեական սեկտաների դեմ, որոնք դեմ են Հայ առաքելական եկեղեցուն։ Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը չփորձեց անգամ պատասխանատվության կանչել այս մասսայական հարձակումների նախաձեռնողներին։ Երկրապահ բատալիոնը բռնագրավել է մարդու իրավունքների գրադարանը 1997 թ. հուլիսին։

Լեւոն Տեր-Պետրոսյանի հարկադրված հրաժարականը կապված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում փոխզիջման գնալու նրա ցանկության հետ, ըստ որի տարածքը պահպանելու էր էֆեկտիվ անկախությունը, բայց փաստորեն մնալու էր Ադրբեջանի մաս։ Արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվեցին մարտի 16-ին համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, եւ երկրորդ փուլը, որը տեղի ունեցավ մարտի 30-ին։ Նախկին վարչապետը դարձավ հաղթող։ ԵԱՀԿ-ի ընտրական դիտորդների վերջնական հաշվետվությունում ընտրությունները որակվեցին որպես անարդար, եւ հայտարարեցին, որ վերջին փուլը չէր համապատասխանում ԵԱՀԿ-ի ստանդարտներին։

Ընտրություններից հետո կառավարությունը հայտարարեց, որ պատասխանատվության կենթարկվեն այդ իրավախախտումների հեղինակները ընտրությունների ընթացքում։ Բայց Human Rights Watch-ը տեղեկացավ, որ շատ կազմակերպված խմբեր, որոնք մասնակից են եղել կեղծ քվեաթերթիկների եւ իրավախախտումների մեջ, չեն դատվել։ Օրինակ, մարտի 16-ին մոտավորապես 30 մարդ մտավ Երեւանի ընտրական տեղամաս եւ բազմաթիվ վկաների աչքի առաջ ծեծեցին 2 թեկնածուների վստահված անձանց, որոնք պաշտպանում էին քվեատուփը բացելու փորձից։

Ֆիզիկական ճնշումը եւ վատ պայմանները թուլացնում են Հայաստանի բանակը, որի արդյունքում շատ զինակոչիկներ մահանում են։ Օրինակ, Երեւանի բնակիչ, 18-ամյա Վաչագան Ալավերդյանի մահը՝ ապրիլի 7-ին, որը զինակոչվել էր բանակ 1997-ի նոյեմբերին։ Ըստ Ալավերդյանի ընտանիքի պնդման, նրանք ճանաչել են իրենց որդուն Արցախի Խոջալուի զինվորական հոսպիտալում՝ բազմաթիվ վնասվածքներով՝ կրծքավանդակի շրջանում, փորին եւ մեջքին։ Հետագայում նրանք մեղադրում են սպաներին եւ զինվորական բաժանմունքի մյուս անդամներին, որ իրենց տղային ծառայության ընթացքում ծեծելով սպանել են։

Բանակում կատարվող այդ ոտնահարումների համար պատասխանատու սպաների թիվը անհամար է։ Մի դեպք, մի ոչ կառավարական կազմակերպություն իշխանությունների ուշադրությունը հրավիրեց 2 ծեծված զինվորների փաստի վրա։ Օգոստոսի 8-ին պաշտպանության նախարարը պատասխանեց, որ սպաները աշխատանքից ազատվել են եւ զգուշացվել Հայաստանի բանակի շարքերից դուրս գալու մասին։ Ինչեւէ, նման սանկցիան շատ հեռու է արդյունավետ լինելուց, նման պայմաններում։ Ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարեցին, որ պաշտպանության նախարարության անձնակազմը շարունակում է ընտանիքի անդամների մասին հոգ տանել, որպես փոխհատուցում։

Դատախազությունը եւ ՆԳ եւ ԱԱ նախարարությունները ցույց տվեցին անբավարար մեղադրական ակտ, որպեսզի ոստիկանության կալանավայրերում եւ նախնական կալանքի վայրերում կատարվող ֆիզիկական խոշտանգումների փաստերի առիթով տարվեն անկողմնակալ նախաքննություն եւ դատավարություն։ Օրինակ, Մասիսի շրջանի ոստիկանությունում եւ Երեւանում մեկուսարան թիվ 1-ում ծեծել են Համլետ Հելոյանին՝ ազգությամբ եզդի, որը կասկածվում էր գողության մեջ եւ ձերբակալվել է 1998 թ. մարտին։

Հունիսին դատարանը դատապարտեց Գյումրիի 3 եւ 4 միլիցիայի բաժանմունքների 4 ոստիկանի 8 տարվա ազատազրկման՝ կապված 1997 թ. օգոստոսին տեղի ունեցած կասկածյալի մահվան հետ։ Ոստիկանները դատապարտվեցին համաձայն պաշտոնի չարաշահման հոդվածի, որն էլ բերել է ինքնասպանության։ Չնայած նկարները ցույց են տալիս, որ կան դաժան ծեծի բազմաթիվ հետքեր տուժածի մարմնի վրա։

Հաշվետվությունը խմբագրությանն է տրամադրել Հայաստանի Հելսինկյան ընկերակցությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031